Վանաձորի քաղաքապետ՝ ՀՀԿ-ական Ս. Դարբինյանը քաղաքի հիմնական հրապարակները քարոզարշավի գրեթե բոլոր օրերին տրամադրել է ՀՀԿ-ին։ ՀՀԿ-ն է տնօրինելու Վանաձորի «Հայք» հրապարակը սեպտեմբերի 19-ից մինչև 30-ը (ժամը 14-ից մինչև 22-ը), իսկ «Արցախ» հրապարակը՝ սեպտեմբերի 16-ից 27-ը (ժամը 12-ից մինչև 21-ը): Նշենք, որ այս հրապարակներում են անցկացվում քաղաքի բոլոր բազմամարդ միջոցառումները, այդ թվում և՝ հանրահավաքները: Այս որոշումը նպատակ ունի քաղաքական մյուս ուժերին զրկել Վանաձորի հիմնական հրապարակներում ընտրողների հետ հանդիպելու հնարավորությունից: Իշխող կուսակցության առաջնորդները խոսում են քաղաքական նոր մշակույթի, առաջընթացի մասին, բայց իրական կյանքում գործում են միջնադարյան նորմերով։ Սա նույնիսկ հայաստանյան չափանիշներով աղաղակող փաստ է։ Ի՞նչ հավասար պայմանների և ազդարարված «նոր սկզբի» մասին կարող է խոսք լինել։ Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, անկախ նրանից՝ մասնակցում են ընտրություններին, թե ոչ, իրենց ձայնը բարձրացնեն և գործուն քայլերի դիմեն՝ այս խայտառակ որոշումը չեղյալ հայտարարելու համար: Դիմում եմ լրատվամիջոցներին՝ կոչ անելով՝ անդրադառնալ այս՝ բառիս բուն իմաստով խայտառակ փաստին:
Վահան Ղույումչյան «Համախմբում» կուսակցության վարչության անդամ «Վանաձորի» տարածքային կառույցի ղեկավար Վանաձորի ավագանու ընտրություններում «Համախմբում» կուսակցության ընտրացուցակի առաջին համար
Վանաձորում ընտրարշավը՝ խայտառակ պայմաններում
Վանաձորի քաղաքապետ՝ ՀՀԿ-ական Ս. Դարբինյանը քաղաքի հիմնական հրապարակները քարոզարշավի գրեթե բոլոր օրերին տրամադրել է ՀՀԿ-ին։ ՀՀԿ-ն է տնօրինելու Վանաձորի «Հայք» հրապարակը սեպտեմբերի 19-ից մինչև 30-ը (ժամը 14-ից մինչև 22-ը), իսկ «Արցախ» հրապարակը՝ սեպտեմբերի 16-ից 27-ը (ժամը 12-ից մինչև 21-ը): Նշենք, որ այս հրապարակներում են անցկացվում քաղաքի բոլոր բազմամարդ միջոցառումները, այդ թվում և՝ հանրահավաքները:
Այս որոշումը նպատակ ունի քաղաքական մյուս ուժերին զրկել Վանաձորի հիմնական հրապարակներում ընտրողների հետ հանդիպելու հնարավորությունից: Իշխող կուսակցության առաջնորդները խոսում են քաղաքական նոր մշակույթի, առաջընթացի մասին, բայց իրական կյանքում գործում են միջնադարյան նորմերով։ Սա նույնիսկ հայաստանյան չափանիշներով աղաղակող փաստ է։ Ի՞նչ հավասար պայմանների և ազդարարված «նոր սկզբի» մասին կարող է խոսք լինել։
Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, անկախ նրանից՝ մասնակցում են ընտրություններին, թե ոչ, իրենց ձայնը բարձրացնեն և գործուն քայլերի դիմեն՝ այս խայտառակ որոշումը չեղյալ հայտարարելու համար: Դիմում եմ լրատվամիջոցներին՝ կոչ անելով՝ անդրադառնալ այս՝ բառիս բուն իմաստով խայտառակ փաստին:
Վահան Ղույումչյան
«Համախմբում» կուսակցության վարչության անդամ
«Վանաձորի» տարածքային կառույցի ղեկավար
Վանաձորի ավագանու ընտրություններում «Համախմբում» կուսակցության ընտրացուցակի առաջին համար