ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամները հանդիպել են ուսանողների հետ (ֆոտոշարք)
Այսօր՝ սեպտեմբերի 9–ին, «Հեռանկար» կենտրոնում տեղի է ունեցել «Տարածաշրջանային լարվածությունը և դրա ազդեցությունը Հայաստանի վրա» սեմինար-քննարկում, որը կազմակերպել էր ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական խորհուրդը։ Հանդիպման բանախոսներն էին ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամներ Ռուբեն Կարապետյանը՝ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, և Արտակ Բշտիկյանը՝ արևելագետ։ Նրանք ապագա պատմաբանների ու քաղաքագետների հետ քննարկել են ներկայում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց լուծումները։
-Հայաստանն առաջին հերթին պետք է գիտակցի իր ռազմավարական կարևորությունը տարածաշրջանում: Այնքան ժամանակ, որքան մենք կախված կլինենք հարևան երկրների քմահաճույքից և «շնչառությունից», այդքան մենք չենք կարողանա հզոր պետություն դառնալ,-նշել է Ռուբեն Կարապետյանը:
Արտակ Բշտիկյանն էլ ավելացրել է, որ երբ երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ բացակայում է գաղափարական հենքը, խնդիրները հիմնովին չեն լուծվում, այլ ընդամենը այսրոպական ընթացք են ստանում:
Խոսելով Հայաստանի վրա գերտերությունների ազդեցությունից ՝ Արտակ Բշտիկյանը նշել է, որ նրանք նույնպես ցանկանում են ունենալ կայուն գործընկերներ:
-Երբ դու ունես հստակ նշված սահման, որից այն կողմ քեզ համար ամեն ինչ անընդունելի է, ապա դիմացինդ դա շատ լավ ընկալում է և անում է քեզ այնպիսի առաջարկություններ, որոնք քո գծած սահմանը չեն անցնում: Բայց սա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ դու ունես քո հստակ օրակարգը, որի դեպքում միջազգային հանրության մոտ դու ընկալվում ես որպես վստահելի գործընկեր,-նշել է Ա.Բշտիկյանը:
Այս հարցի վերաբերյալ հանդիպման մասնակից ուսանողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել գերտերությունների, ինչպիսին, օրինակ, Ռուսաստանն է, կախվածությունից ազատվելու համար, ինչին ի պատասխան՝ Արտակ Բշտիկյանն ընդգծել է՝ առաջին հերթին պետք է այդ երկրի հետ հարաբերությունները բերել և հասցնել արժանապատիվ հարթության վրա:
-Այսօր շատ հաճախ ականատես ենք լինում, որ Ռուսաստանը մեզ հետ չի խոսում որպես գործընկերոջ հետ: Երբ ՌԴ–ն կամ ցանկացած այլ երկիր գիտի քո հստակ ձևակերպված սկզբունքները, այդ ժամանակ նա այլ կերպ է հարաբերվում քեզ հետ,-հավելել է նա:
Ուսանողներից մեկի այն հարցին, թե Հայաստանում փոփոխությունների ճանապարհը ինչպե՞ս են տեսնում բանախոսները, Ռուբեն Կարապետյանը նշել է.
-Փոփոխությունների համար իշխանությունն ընդամենը միջոց է, որը ձեռք բերելն ինքնանպատակ չէ: Կարևորը, թե դու ինչ տեսլականով և ինչ ուժերով ես դա անում: Մեր առջև դրված է պետականության փիլիսոփայությունը փոխելու հարցը: 25-ամյա փիլիսոփայությունը փոխել մեկ այլ՝ նոր, ապագային միտված փիլիսոփայությամբ և գաղափարախոսությամբ:
Հանդիպման մասնակիցներից մեկի համոզմամբ՝ Հայաստանը լիովին իր անկախությունը կունենա այն ժամանակ, երբ փոխվեն ղեկավարման համակարգն ու գաղափարը, որը պետք է սկսել ձևավորել վաղ տարիքից: Նրա կարծիքով պետք է փոփոխվի համակարգը, այլ ոչ թե դեմքերն ու քաղաքական ուժերը: Այս հարցի շուրջ Արտակ Բշտիկյանը նշել է, որ ներկայումս անձերի կողմից անհատապես փոփոխություն կատարելու մեծ ցանկության դեպքում անգամ համակարգը թույլ չի տա դա անել:
-Նույն դատավորը, ով կատարում է իր գործը, հասկանում է, որ այս համակարգում Բաղրամյան 26-ից եկած հեռախոսազանգը մերժելու դեպքում ամեն ինչ կորցնելու է: Իշխանափոխությունը անձերի փոփոխություն չէ, այլ համակարգի,-շեշտել է նա:
Երիտասարդներից մեկն էլ անդրադարձել է Հայոց բանակի հարցին՝ ցավով նշելով. «Ինչո՞ւ չի կարող այնպես լինել, որ Հայաստանն ունենա հզոր, առանց խնդիրների բանակ, և զինվորները զորացրվելուց հետո հպարտ լինեն, որ ծառայել են բանակում»:
Այս խնդրի շուրջ Արտակ Բշտիկյանը նշել է, որ այդպիսիբանակ ունենալու համար անհրաժեշտ է ցանկություն, կամք և առաջնահերթությունների ճիշտ դասակարգում՝ հանրայինը զատելով անձնականից: Մենք տեսանք, որ բալանսն ամբողջությամբ խախտված է՝ հօգուտ անձնական առաջնահերթությունների,-ասել է նա՝ հավելելով, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության առաջարկած 4 սկզբունքներից մեկը պատահական չէ, որ հատկացված է հենց բանակին.
-ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն ասում է՝ բանակը ոչ թե պետք է պետության համար բեռ լինի, այլ մենք պետք է կարողանանք ստեղծել այնպիսի մոդել, որ բանակը դառնա կրթական, տնտեսական շարժիչ ուժ:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ քայլեր են արվում դիվանագիտական կորպուսում, մասնավորապես, հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու նպատակով՝ Ռուբեն Կարաբետյանը պատասխանել է՝ ոչինչ չի արվում:
-Իրանի համար Հայաստանը շատ կարևոր է, բայց Հայաստանի կողմից Իրանը չի կարևորվում, քանի որ հիմա Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն։ Հետևաբար, չի էլ կարող դիվանագիտություն վարել,-եզրափակել է Ռուբեն Կարապետյանը:
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամները հանդիպել են ուսանողների հետ (ֆոտոշարք)
Այսօր՝ սեպտեմբերի 9–ին, «Հեռանկար» կենտրոնում տեղի է ունեցել «Տարածաշրջանային լարվածությունը և դրա ազդեցությունը Հայաստանի վրա» սեմինար-քննարկում, որը կազմակերպել էր ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական խորհուրդը։ Հանդիպման բանախոսներն էին ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամներ Ռուբեն Կարապետյանը՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, և Արտակ Բշտիկյանը՝ արևելագետ։ Նրանք ապագա պատմաբանների ու քաղաքագետների հետ քննարկել են ներկայում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց լուծումները։
-Հայաստանն առաջին հերթին պետք է գիտակցի իր ռազմավարական կարևորությունը տարածաշրջանում: Այնքան ժամանակ, որքան մենք կախված կլինենք հարևան երկրների քմահաճույքից և «շնչառությունից», այդքան մենք չենք կարողանա հզոր պետություն դառնալ,-նշել է Ռուբեն Կարապետյանը:
Արտակ Բշտիկյանն էլ ավելացրել է, որ երբ երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ բացակայում է գաղափարական հենքը, խնդիրները հիմնովին չեն լուծվում, այլ ընդամենը այսրոպական ընթացք են ստանում:
Խոսելով Հայաստանի վրա գերտերությունների ազդեցությունից ՝ Արտակ Բշտիկյանը նշել է, որ նրանք նույնպես ցանկանում են ունենալ կայուն գործընկերներ:
-Երբ դու ունես հստակ նշված սահման, որից այն կողմ քեզ համար ամեն ինչ անընդունելի է, ապա դիմացինդ դա շատ լավ ընկալում է և անում է քեզ այնպիսի առաջարկություններ, որոնք քո գծած սահմանը չեն անցնում: Բայց սա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ դու ունես քո հստակ օրակարգը, որի դեպքում միջազգային հանրության մոտ դու ընկալվում ես որպես վստահելի գործընկեր,-նշել է Ա.Բշտիկյանը:
Այս հարցի վերաբերյալ հանդիպման մասնակից ուսանողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել գերտերությունների, ինչպիսին, օրինակ, Ռուսաստանն է, կախվածությունից ազատվելու համար, ինչին ի պատասխան՝ Արտակ Բշտիկյանն ընդգծել է՝ առաջին հերթին պետք է այդ երկրի հետ հարաբերությունները բերել և հասցնել արժանապատիվ հարթության վրա:
-Այսօր շատ հաճախ ականատես ենք լինում, որ Ռուսաստանը մեզ հետ չի խոսում որպես գործընկերոջ հետ: Երբ ՌԴ–ն կամ ցանկացած այլ երկիր գիտի քո հստակ ձևակերպված սկզբունքները, այդ ժամանակ նա այլ կերպ է հարաբերվում քեզ հետ,-հավելել է նա:
Ուսանողներից մեկի այն հարցին, թե Հայաստանում փոփոխությունների ճանապարհը ինչպե՞ս են տեսնում բանախոսները, Ռուբեն Կարապետյանը նշել է.
-Փոփոխությունների համար իշխանությունն ընդամենը միջոց է, որը ձեռք բերելն ինքնանպատակ չէ: Կարևորը, թե դու ինչ տեսլականով և ինչ ուժերով ես դա անում: Մեր առջև դրված է պետականության փիլիսոփայությունը փոխելու հարցը: 25-ամյա փիլիսոփայությունը փոխել մեկ այլ՝ նոր, ապագային միտված փիլիսոփայությամբ և գաղափարախոսությամբ:
Հանդիպման մասնակիցներից մեկի համոզմամբ՝ Հայաստանը լիովին իր անկախությունը կունենա այն ժամանակ, երբ փոխվեն ղեկավարման համակարգն ու գաղափարը, որը պետք է սկսել ձևավորել վաղ տարիքից: Նրա կարծիքով պետք է փոփոխվի համակարգը, այլ ոչ թե դեմքերն ու քաղաքական ուժերը: Այս հարցի շուրջ Արտակ Բշտիկյանը նշել է, որ ներկայումս անձերի կողմից անհատապես փոփոխություն կատարելու մեծ ցանկության դեպքում անգամ համակարգը թույլ չի տա դա անել:
-Նույն դատավորը, ով կատարում է իր գործը, հասկանում է, որ այս համակարգում Բաղրամյան 26-ից եկած հեռախոսազանգը մերժելու դեպքում ամեն ինչ կորցնելու է: Իշխանափոխությունը անձերի փոփոխություն չէ, այլ համակարգի,-շեշտել է նա:
Երիտասարդներից մեկն էլ անդրադարձել է Հայոց բանակի հարցին՝ ցավով նշելով. «Ինչո՞ւ չի կարող այնպես լինել, որ Հայաստանն ունենա հզոր, առանց խնդիրների բանակ, և զինվորները զորացրվելուց հետո հպարտ լինեն, որ ծառայել են բանակում»:
Այս խնդրի շուրջ Արտակ Բշտիկյանը նշել է, որ այդպիսի բանակ ունենալու համար անհրաժեշտ է ցանկություն, կամք և առաջնահերթությունների ճիշտ դասակարգում՝ հանրայինը զատելով անձնականից: Մենք տեսանք, որ բալանսն ամբողջությամբ խախտված է՝ հօգուտ անձնական առաջնահերթությունների,-ասել է նա՝ հավելելով, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության առաջարկած 4 սկզբունքներից մեկը պատահական չէ, որ հատկացված է հենց բանակին.

7or.am
7or.am