Սերժի ստեղծած երկրում եթե երկու և ավելի տեղ չաշխատես, կմեռնես
Հայաստանում ամեն երկրորդ ՀՀ քաղաքացին երկու և ավելի աշխատանք ունի. ասենք՝ ժամը 10:00-ից 18:00-ն մի գործ է անում, դրանից հետո՝ մեկ այլ գործ, օրինակ՝ տաքսի է «քշում», խանութում հերթափոխով աշխատում է կամ միառժամանակ, մի կերպ, մատներն ամեն օր կրծոտելով՝ աշխատում է երկու հաստատությունում:
Ում խոսեցնում ես՝ ասում է, որ ճարահատված երկու և ավելի գործ է անում, որ աշխատածի գոնե մեկ երկրորդ մասը տուն բերի: Սերժ Սարգսյանն այս երկրում այնպիսի պայմաններ է ստեղծում, որ մեկ աշխատավարձով ոչինչ չես հասցնում, ստիպված մյուս աշխատանքը վերջացնելու պես վազում ես ոչ թե տուն, այլ մեկ այլ աշխատանքի:
Արդյունքում՝ քո երկրում «արտագաղաթված» պայմաններում ես ապրում՝ ընտանիքից ու բոլորից կտրված միայն աշխատում ես:
Այս պայմաններում դեռ Սերժ Սարգսյանն ասում է՝ վճռորոշ փուլ ենք մտնում, հասարակության վստահությունն է ակնկալում, ասում է՝ լուրջ փոփոխություն է սպասվում: Լուրջ ու այս նողկալի վիճակը կավարտվի միայն այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը դուրս գա քաղաքականությունից՝ իր հետ տանելով երկիրը գնած իր մերձավորներին:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից