Աշխարհ

09.09.2016 16:20


Անջելինա Ջոլին երկար բացակայությունից հետո հանրությանն է ներկայացել (ֆոտոշարք)

Անջելինա Ջոլին երկար բացակայությունից հետո հանրությանն է ներկայացել (ֆոտոշարք)
Դերասանուհի Անջելինա Ջոլին՝ իբրև փախստականների հարցով ՄԱԿ բարի կամքի դեսպան, երկար բացակայությունից հետո հանրությանն է ներկայացել. նա մասնակցել է Լոնդոնի գագաթաժողովին։
Իր ելությում Ջոլին 2 կարևոր հարց է շոշափել՝ խաղաղապահների կողմից սեռական բռնության դեպքերը և բարեգործական միջոցառումներին մասնակցող կանանց թվի մեծացումը։
«Մենք բոլորս գիտենք, որ ՄԱԿ խաղաղապահ գործունեության հանդեպ ունեցած վստահությունը ցավալիորեն կորել է կանանց և երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության մի քանի դեպքի պատճառով այն մարդկանց կողմից, որոնք պատասխանատու են նրանց պաշտպանության համար»,–նշել է Ջոլին։
ՄԱԿ ներկայացուցիչները դերասանուհուն պատասխանել են, որ այդ խնդրին ողջ լրջությամբ են վերաբերվում և անգամ առանձին ստորաբաժանում են ստեղծել՝ հետաքննելու այդ խաղաղապահներին ներկայացված մեղադրանքները։ Նրանցից մի քանիսին ՄԱԿ–ը տուն է ուղարկել, իսկ ոմանց էլ չի ազատել ծառայությունից։
Բարի կամքի դեսպանը կարևորել է նաև խաղաղապահների շարքում կանանց թվի մեծացումը։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը