Քաղաքական

09.09.2016 12:10


Երվանդ Բոզոյան. «Սերժ Սարգսյանը պատրաստվում է նստել վարչապետի աթոռին»

Երվանդ Բոզոյան. «Սերժ Սարգսյանը պատրաստվում է նստել վարչապետի աթոռին»

Հովիկ Աբրահամյանը դառնում էր արդեն լրջագույն վտանգ Սերժ Սարգսյանի համար, քանի որ մոտենում են խորհրդարանական ընտրությունները, և բավականին դժվար կլիներ Հովիկ Աբրահամյանին համոզել հրաժարվել իր վարչապետի պաշտոնից: ArmLur.am-ի հետ զրույցում արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարակնի մասին իր տեսակետն արտահայտեց քաղաքագետ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանը:

«Սերժ Սարգսյանը պատրաստվում է 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո նստել վարչապետի աթոռին: Այդ իմաստով բոլորն էլ հասկանում են, որ Հովիկ Աբրահամյանն, ըստ էության, խանգարում է Սերժ Սարգսյանին»,- հավելեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը