Նախօրեին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։
Ինչպես նշվում է Կրեմլի կայքում, զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, առանձնահատուկ ուշադրության արժանացրել Սիրիայի խնդիրը։
Նշվում է, որ զրուցակիցները համաձայնել են շարունակել ջանքերը սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ՝ ընդգծելով, որ Հալեպի շրջանում վայրկյան առաջ անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ հաստատել:
Էրդողանը նշել է, որ իրենք ցանկանում են, որ Հալեպում հրադադարը հաստատվի մինչև հոկտեմբերի 12-ը, և որ իրենք արդեն այդ հարցով բանակցում են ԱՄՆ-ի հետ:
Պուտինն էլ իր հերթին նշել է՝ իրենք իրենց կողմից կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի մինչև պայմանավորված ժամկետը Հալեպում կրակոցները դադարեն:
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

7or.am