Աշխարհ

09.09.2016 18:01


Բրիտանացի գիտնականները պարզել են դեռահասների ճարպակալման պատճառները

Բրիտանացի գիտնականները պարզել են դեռահասների ճարպակալման պատճառները

Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու շատ դեռահասներ, ովքեր միչ այդ հակված չեն եղել գիրությանը, 12 տարեկանում ավելորդ քաշ են հավաքում։ Այս մասին հայտնում է «riafan.ru»–ն։

Ինչպես պարզվում է, այդ տարիքում մարմնի ծախսվող էներգիայի ծավալները հանգիստ վիճակում կտրուկ նվազում են։ Համաձայն հաշվարկների՝ երբ դեռահասները սպորտով չեն զբաղվում և որևէ մտավոր ջանք չեն ներդնում, ապա նրանց մարմինն ամեն օր պահանջում է 500 կկալ ավելի քիչ, քան 10–ամյա երեխաների օրգանիզմը։

Այսկերպ տարածված է մի տեսակետ, որ երեխաների մարմինը, մեծանալուն զուգահեռ, ցանկացած տարիքում պահանջում է ավելի շատ էներգիա։ Համաձայն նոր հետազոտությունների՝ այդ կանոնը կիրառելի է 5–10 տարեկան երեխաների մոտ։ Հետո օրգանիզմում գործընթացը փոխվում է, և միայն 16–18 տարեկանում ծախսվող էներգիայի ծավալները վերադառնում են նորմային։

«Մենք դեռևս կարող ենք միայն գուշակել, թե ինչու է տեղի ունենում այդ անկումը։ Այն կարող է որոշակի զարգացման գործընթացների արդյունք լինել, օրգանիզմը ձգտում է օգտագործել մաքսիմալ կալորիաներ սեռական հասունացման ընթացքում աճի համար»,– մեջբերում է գիտնականների խոսքը «International Journal of Obesity»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը