ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ժնև է ժամանել՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ Սիրիայի հարցով հերթական բանակցությունները վարելու համար։ Այս մասին ТАСС–ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Ինչպես ասվում է ավելի վաղ Վաշինգտոնում ու Ժնևում տարածված՝ ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբիի գրավոր դիմումում, Քերրին ռուս նախարարի հետ կհանդիպի այսօր՝ սեպտեմբերի 9–ին։
Նշվում է, որ Լավրովն ու Քերրին իրենց ուշադրությունը կենտրոնացնելու են Սիրիայում բռնության ծավալների կրճատման, սիրիացի ժողովրդին տրվող մարդասիրական օգնության ընդլայնման հարցերին և քաղաքական որոշմանը հասնելուն՝ վերջ դնելու քաղաքացիական պատերազմին։
Նախօրեին էլ Լավրովը Ժնևում խորհրդակցություն էր ունեցել Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ պատվիրակՍթեֆան դե Միսթուրայի հետ։
Քերրին Ժնև է ժամանել՝ Լավրովի հետ հանդիպման
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ժնև է ժամանել՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ Սիրիայի հարցով հերթական բանակցությունները վարելու համար։ Այս մասին ТАСС–ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Ինչպես ասվում է ավելի վաղ Վաշինգտոնում ու Ժնևում տարածված՝ ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբիի գրավոր դիմումում, Քերրին ռուս նախարարի հետ կհանդիպի այսօր՝ սեպտեմբերի 9–ին։
Նշվում է, որ Լավրովն ու Քերրին իրենց ուշադրությունը կենտրոնացնելու են Սիրիայում բռնության ծավալների կրճատման, սիրիացի ժողովրդին տրվող մարդասիրական օգնության ընդլայնման հարցերին և քաղաքական որոշմանը հասնելուն՝ վերջ դնելու քաղաքացիական պատերազմին։
Նախօրեին էլ Լավրովը Ժնևում խորհրդակցություն էր ունեցել Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Սթեֆան դե Միսթուրայի հետ։
7or.am