ՄԱԿ ԱԽ–ն արտահերթ նիստ է անցկացնում ԿԺԴՀ–ի հարցով (տեսանյութ)
Հարավային Կորեայի, Ճապոնիայի և ԱՄՆ–ի հարցմամբ՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ է անցկացնում ԿԺԴՀ–ի հարցով։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։
Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահ Փաք Քըն Հեն և Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան հայտարարել էին, որ ԿԺԴՀ–ն միջուկային զենքի փորձարկում է իրականացրել։
Հարավկորեական զինվորականների տվյալներով՝ պայթուցիկ սարքի հզորությունը կարող էր կազմել 10 կիլոտոն, ինչը գրեթե 2 անգամ գերազանցում է հունվար ամսին տեղի ունեցած պայթյունի հզորությանը, որը կազմել էր 6կիլոտոն։ Հարավկորեական մասնագետները նաև ընդգծել են, որ հաստատաման դեպքում տվյալ միջուկային փորձարկումները ԿԺԴՀ–ի պատմության մեջ կարող են դառնալ ամենախոշորը։
ՄԱԿ ԱԽ–ն արտահերթ նիստ է անցկացնում ԿԺԴՀ–ի հարցով (տեսանյութ)
Հարավային Կորեայի, Ճապոնիայի և ԱՄՆ–ի հարցմամբ՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ է անցկացնում ԿԺԴՀ–ի հարցով։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։
Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահ Փաք Քըն Հեն և Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան հայտարարել էին, որ ԿԺԴՀ–ն միջուկային զենքի փորձարկում է իրականացրել։
Հարավկորեական զինվորականների տվյալներով՝ պայթուցիկ սարքի հզորությունը կարող էր կազմել 10 կիլոտոն, ինչը գրեթե 2 անգամ գերազանցում է հունվար ամսին տեղի ունեցած պայթյունի հզորությանը, որը կազմել էր 6 կիլոտոն։ Հարավկորեական մասնագետները նաև ընդգծել են, որ հաստատաման դեպքում տվյալ միջուկային փորձարկումները ԿԺԴՀ–ի պատմության մեջ կարող են դառնալ ամենախոշորը։
7or.am