Թերեզա Մեյ. «Մեծ Բրիտանիան պաշտպանելու է հակառուսական պատժամիջոցները»
Մեծ Բրիտանիան պաշտպանելու է հակառուսական պատժամիջոցները։ Նման հայտարարություն է արել բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյը Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը։ Նա ընդգծել է, որ պատժամիջոցների չեղարկումը պետք է կապված լինի մինսկյան պայմանավորվածությունների ամբողջական իրագործման հետ։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը ՌԴ ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ևս կես տարով երկարացնելու որոշում է կայացրել։ Այդ որոշումն ընդունել են ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները։
Սահմանափակումների թվում են ակտիվների սառեցումը և այցերի արգելումը։ Սև ցուցակ 146 ֆիզիկական և 37 իրավաբանական անձ է ներառված։
Պատժամիջոցները վերջնական կերկարաձգվեն ԵՄ խորհրդի՝ այդ որոշումը հաստատելուց հետո։

7or.am