Աշխարհ

09.09.2016 10:05


Օբաման ու Աբեն քննարկել են Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները

Օբաման ու Աբեն քննարկել են Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ առաջնորդ Բարաք Օբամայի հետ։ Այս մասին հայտնում է «Киодо»–ն։

Նշվում է, որ զրույցի թեման Հյուսիսային Կորեայում իրականացված 5–րդ միջուկային փորձարկումն է եղել։

Օբաման հաստատել է Ճապոնիայի անվտանգությունն ապահովելու իր կողմնակցությունը և համաձայնել ԿԺԴՀ–ի նկատմամբ միջոցներ կիրառելու հարցում՝ ընդհուպ մինչև պատժամիջոցներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեան 5–րդ միջուկային փորձարկումն է իրականացրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը