Քաղաքական

09.09.2016 08:37


Կարեն Կարապետյանը ծրագիր է ներկայացնելու

Կարեն Կարապետյանը ծրագիր է ներկայացնելու

ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը ելույթ է ունեցել՝ մասնավորապես հավաստիացնելով, որ ամեն ինչ կանի արդարացնելու Սերժ Սարգսյանի և ՀՀԿ–ի վստահությունը: Կարեն Կարապետյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ նրա կատարած աշխատանքի համար:

Օրերս Կ.Կարապետյանը կներկայացնի երկրի զարգացման վերաբերյալ ծրագիր, որը բաղկացած կլինի երկու փուլից: Առաջին փուլը ներառելու է հնարավոր արագ փոփոխությունները, երկրորդ փուլը՝ երկրի հեռանկարային զարգացման տեսլականը:

Կարեն Կարապետյանը նաև հայտնել է, որ մոտ ժամանակներս կլոր սեղանի շուրջ քննարկման է հրավիրելու տնտեսագետների, գործարար աշխարհի, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին և շահագրգիռ այլ անձանց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը