Սերժ Սարգսյան. «Քաղաքական բարեփոխումները մի տեսակ թողել էինք ավելի լավ ժամանակների» (տեսանյութ)
Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀԿ խորհրդի նիստում: Ելույթում մասնավորապես ասված է.
«2015 թվականի սահմանադրական բարեփոխումները ոմանք ընկալեցին որպես հերթական քաղաքական միջոցառում՝ պայմանավորված առաջին հերթին քաղաքական իրավիճակով և անձնական ինչ-ինչ հարցեր լուծելու անհրաժեշտությամբ, այլ ոչ թե երկրի առջև ծառացած հիմնարար խնդիրների հրամայականով: Սահմանադրական քարոզարշավի ընթացքում բերված մեր փաստարկները, թվերը, որոնք ակնհայտորեն ցույց էին տալիս խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունները թե՛ երկրի կայունության, թե՛ տնտեսական զարգացման և թե՛ քաղաքական համակարգի հուսալիության առումով, շատերի կողմից դիտարկվում էին որպես զուտ քարոզչական հնարքներ: Իսկապես, իրավիճակը կմնար նախկինի պես, եթե մենք սահմանափակվեինք բարեփոխումների միայն նմանակմամբ, եթե լրջորեն նպատակ չհետապնդեինք միս ու արյուն տալ այն գաղափարներին, որոնք դրված են նոր Սահմանադրության հիմքում:
Այս տարվա փետրվարի 12-ին ես խոսեցի սահմանադրական բարեփոխումների կենսագործման, հետևաբար՝ մեր երկրի զարգացման տեսլականի շուրջ: Տնտեսական բարեփոխումները նախընթաց տարիներին եղել են մեր ուշադրության կենտրոնում, իսկ քաղաքական բարեփոխումները մի տեսակ թողել էինք ավելի լավ ժամանակների՝ մտածելով, որ տնտեսական բարեփոխումները առավել նպաստավոր պայմաններ կստեղծեն քաղաքական բարեփոխումների համար:Վաղուց արդեն ակնհայտ է, որ առանց քաղաքական բարեփոխումների՝ տնտեսական բարեփոխումների արդյունքները միշտ էլ մեզ չեն բավարարելու:Այսօր արդեն բոլորն են տեսնում քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը:
Քաղաքական բարեփոխումները ենթադրում են նախևառաջ քաղաքական մշակույթ: Քաղաքական բանավեճերի ու երկրի առջև ծառացած խնդիրների լուծման նոր եղանակներ, ուժի դիրքերից քաղաքական ընդդիմախոսների հետ խոսելու բացառում, քաղաքական համակարգում նպատակասլաց ու գաղափարներով լի մարդկանց ազատ մուտք, խորհրդարանը երկրի թիվ մեկ ամբիոնի վերածում, երկրի առջև ծառացած խնդիրների շուրջ երկրի բոլոր կարող ուժերի մտքերն ու գաղափարները մեկտեղելու հնարավորություն՝ անկախ քաղաքական դիրքավորումից և այլն:
Քաղաքական բարեփոխումներն ինքնանպատակ չեն, դրանք այս կամ այն միջազգային կազմակերպության հորդորով, առավել ևս՝ պահանջով, արված քայլեր չեն. դրանք լավ հայրենիք ունենալու, անվտանգ հայրենիք ունենալու, սեփական հողի վրա հազարամյակներ ապրելու ու արարելու նպատակով արված բարեփոխումներ են: Կրկնում եմ՝ այս ամենի հիմքը նոր ընդունված Սահմանադրության մեջ են:
Սահմանադրական բարեփոխումներին հաջորդեցին բավականին բարդ, աշխատատար, պրոֆեսիոնալ լուծումներ պահանջող նախապատրաստական աշխատանքներ, որոնց մեծ մասը չի եղել հրապարակային: Վերջին օրինակը ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ այն աննախադեպ համագործակցությունն էր, որ ընթանում էր վերջին ամիսներին, և հույս ունենք, որ մոտակա երկու-երեք օրերի ընթացքում այն բարեհաջող ավարտ կունենա: Նախապատրաստական աշխատանքները, ցավոք սրտի, դանդաղեցին, կամ այսպես ասած՝ երկրորդ պլան մղվեցին ապրիլյան պատերազմից հետո: Պատերազմի դասերը, ինչպես միշտ, մենք սերտում ենք. շարունակվում են էական աշխատանքներ տարվել, դրանք շարունակվելու են անկախ որևէ այլ գործընթացներից:Մեզ մեր ծրագրած ընթացքից հետ գցեցին նաև, իհարկե, վերջին դեպքերը, բայցհիմա այլևս հապաղելու ժամանակ մենք չունենք:
Հարգելի՛ կուսակից ընկերներ, հարգելի՛ ընկերներ, կրկնում եմ` մենք դանդաղելու իրավունք չունենք և ոչ էլ ժամանակ: Վստահ եմ, որ ներկաներից յուրաքանչյուրի համար մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների արագ լուծումը շատ ավելի կարևոր է ու առաջնային, քան թե այն դիրքը, պաշտոնը, որ մեզնից յուրաքանչյուրը զբաղեցնում է կամ կարող է զբաղեցնել պետական համակարգում:
Մեր կուսակցությունը բազմաշերտ է, այստեղ ներկայացված են հասարակության բոլոր շերտերը: Մենք ապացուցել ենք, որ ունենք անհրաժեշտ ներուժ պատմանականորեն առաջացած ցանկացած խնդրի լուծման համար: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ մենք պարտավոր ենք չսահմանափակվել այն ներուժով, որն առկա է մեր շարքերում և մեր առջև դրված խնդիրների լուծման համար փնտրել ու գտնել այն մարդուն ու մարդկանց, ովքեր ունակ ու պատրաստ են ստանձնելու այդ բարդ ու պատասխանատու աշխատանքները՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք այս պահին գտնվելիս լինեն:Ասեմ, որ կարող եք էական փոփոխություններ սպասել առաջիկայում: Խոսքս առաջին հերթին իրականացվող քաղաքականությանն է վերաբերում, դրա առաջնահերթություններին, ձեռագրին, նպատակադրումներին` նաև նորացված Սահմանադրության պահանջներին համապատասխանեցման առումով: Որպես հետևանք՝ անշուշտ կլինեն և կադրային փոփոխություններ:Փոփոխություններ կլինեն կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում` սկսած Նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ:
Այսօր, սակայն, մենք կխոսենք կառավարության մասին: Դուք գիտեք, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Քիչ առաջ մեր կուսակցության գործադիր մարմինն իմ առաջարկությամբ միաձայն որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Կարեն Վիլենի Կարապետյանի թեկնածությունն առաջադրելու մասին: Մենք բոլորս շատ լավ գիտենք պարոն Կարապետյանի ունակություններն ու ոճը: Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն:Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկարողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադրությամբ կանխորոշված ուղով, այսինքն՝ ժամանակակից ուղով: Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարապետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև Հայաստանի հանրապետական կուսակցությանը նոր ոգի հաղորդելը: Այսինքն՝ գրեթե ամեն ինչի մասին: Ես ստացել եմ փոփոխությունների ալիքը վստահորեն առաջ տանելու պատրաստ մարդու դրական պատասխան, ես տեսել եմ վստահություն և որ ամենակարևորն է՝ հավատ առ այն, որ դրված նպատակները իրատեսական են և իրականանալի: Ակնհայտ է, որ նոր կառավարությունը նորացված Սահմանադրության պայմաններում պետք է աշխատի լիովին այլ փիլիսոփայությամբ: Նա չպետք է վարանի պատասխանատվություն կրելուց, չփորձի իրենից դուրս գտնել մեղավորներ, բաց լինի քննադատության ու համագործակցության համար, բայց և՝ հաստատակամ իր նպատակներում:
Օգտագործելով ողջ հայության ներուժը` նոր կառավարությունը պետք է վերականգնի իշխանությունների նկատմամբ ամենալայն վստահությունը, գտնի մեր տնտեսության և հանրային կյանքի համար ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կերաշխավորեն պետության կայուն զարգացումը և կամրապնդեն Հայաստանի դիրքերը տարածաշրջանում: Նորացված Սահմանադրության հիմքում ընկած է երկրի ողջ ներուժի արդյունավետ օգտագործումը, հասարակության լայն շերտերի ներգրավման ինստիտուցիոնալ երաշխիքների ապահովումը բոլոր բնագավառներում: Առանց բաց կառավարման, հասարակական լայն վստահություն ապահովելը անհնարին է, և այդ պատճառով էլ անհնարին է երկրի որակական նոր զարգացումը: Նոր կառավարության հիմնական խնդիրը ես տեսնում եմ թափանցիկության, հրապարակային գործընթացների արդյունքում տնտեսական այնպիսի բարեփոխումների իրականացման մեջ, որոնք կամրապնդեն կայուն, ազատ մրցակցային տնտեսություն ունենալու հիմքերը, յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի հնարավորություն կտան առանց որևէ բյուրոկրատական խոչընդոտների դրսևորել իր գործարար ներուժը: Սահմանադրական բարեփոխումների ոգուն հարիր` նոր կառավարությունը, անշուշտ, ունենալու է գործելու, փոփոխելու և զարգացնելու մեծ ազատություն, հետևաբար նաև ստանձնելու է մեծ պատասխանատվություն: Կարևորը տեմպն է, արագությունը և արդյունավետությունը:
Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։
Հարգելի՛ գործընկերներ,
Թույլ տվեք բոլորիս անունից շնորհակալություն հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին այս պատասխանատու ժամանակահատվածում Հայաստանի կառավարությունը ղեկավարելու համար: Նոր քաղաքական մշակույթի համար առանցքային է պաշտոնատար անձի կողմից պաշտոնից չկառչելու առաքինությունը, եթե այդ պաշտոնում դու արել ես առավելագույնը:
Ես բարձր եմ գնահատում վարչապետ Հովիկ Աբրահամյանի քայլը, ում գլխավորությամբ կառավարությունը վերջին երկու տարիների ընթացքում կարողացավ ապահովել տնտեսական կայունություն, զերծ պահել երկիրը արտաքին աշխարհից եկող բացասական ազդեցությունների հնարավոր հետևանք հանդիսացող ցնցումներից, իրականացվող քաղաքականության արդյունքում ապահովել տնտեսական այնպիսի ցուցանիշներ, որոնք շատ երկրներ ուրախ կլինեին ունենալ, սակայն չբավարարվելով դրանցով և մշտապես արձանագրելով, որ Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր և կայուն, երկարաժամկետ աճ: Վարչապետ Աբրահամյանը փորձեց պարզ մարդկային լեզվով խոսել իր երկրի քաղաքացիների հետ, լսեց մարդկանց ու լսված եղավ նրանց կողմից: Կառավարությունն արեց հնարավորը երկիրը փոփոխությունների նոր փուլ տանելը նախապատրաստելու համար, ինչը հսկայական աշխատանք էր, և դա արեց հաջողությամբ: Շատ-շատ շնորհակալ եմ, պարոն Աբրահամյան:
Ասեմ, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, այնպես որ մեր համատեղ աշխատանքը շարունակվելու է, անշուշտ:
Ես շնորհավորում եմ Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկն ստանձնելու կապակցությամբ: Վճռորոշ փուլ ենք մտնում, մեծ է պատասխանատվությունն ու էական են ակնկալիքները: Վստահ եմ, որ բոլորս անվերապահորեն սատարելու ենք նրա նախաձեռնությունները: Շնորհավորում եմ և հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս»:
Սերժ Սարգսյան. «Քաղաքական բարեփոխումները մի տեսակ թողել էինք ավելի լավ ժամանակների» (տեսանյութ)
Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀԿ խորհրդի նիստում: Ելույթում մասնավորապես ասված է.
«2015 թվականի սահմանադրական բարեփոխումները ոմանք ընկալեցին որպես հերթական քաղաքական միջոցառում՝ պայմանավորված առաջին հերթին քաղաքական իրավիճակով և անձնական ինչ-ինչ հարցեր լուծելու անհրաժեշտությամբ, այլ ոչ թե երկրի առջև ծառացած հիմնարար խնդիրների հրամայականով: Սահմանադրական քարոզարշավի ընթացքում բերված մեր փաստարկները, թվերը, որոնք ակնհայտորեն ցույց էին տալիս խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունները թե՛ երկրի կայունության, թե՛ տնտեսական զարգացման և թե՛ քաղաքական համակարգի հուսալիության առումով, շատերի կողմից դիտարկվում էին որպես զուտ քարոզչական հնարքներ: Իսկապես, իրավիճակը կմնար նախկինի պես, եթե մենք սահմանափակվեինք բարեփոխումների միայն նմանակմամբ, եթե լրջորեն նպատակ չհետապնդեինք միս ու արյուն տալ այն գաղափարներին, որոնք դրված են նոր Սահմանադրության հիմքում:
Այս տարվա փետրվարի 12-ին ես խոսեցի սահմանադրական բարեփոխումների կենսագործման, հետևաբար՝ մեր երկրի զարգացման տեսլականի շուրջ: Տնտեսական բարեփոխումները նախընթաց տարիներին եղել են մեր ուշադրության կենտրոնում, իսկ քաղաքական բարեփոխումները մի տեսակ թողել էինք ավելի լավ ժամանակների՝ մտածելով, որ տնտեսական բարեփոխումները առավել նպաստավոր պայմաններ կստեղծեն քաղաքական բարեփոխումների համար: Վաղուց արդեն ակնհայտ է, որ առանց քաղաքական բարեփոխումների՝ տնտեսական բարեփոխումների արդյունքները միշտ էլ մեզ չեն բավարարելու: Այսօր արդեն բոլորն են տեսնում քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը:
Քաղաքական բարեփոխումները ենթադրում են նախևառաջ քաղաքական մշակույթ: Քաղաքական բանավեճերի ու երկրի առջև ծառացած խնդիրների լուծման նոր եղանակներ, ուժի դիրքերից քաղաքական ընդդիմախոսների հետ խոսելու բացառում, քաղաքական համակարգում նպատակասլաց ու գաղափարներով լի մարդկանց ազատ մուտք, խորհրդարանը երկրի թիվ մեկ ամբիոնի վերածում, երկրի առջև ծառացած խնդիրների շուրջ երկրի բոլոր կարող ուժերի մտքերն ու գաղափարները մեկտեղելու հնարավորություն՝ անկախ քաղաքական դիրքավորումից և այլն:
Քաղաքական բարեփոխումներն ինքնանպատակ չեն, դրանք այս կամ այն միջազգային կազմակերպության հորդորով, առավել ևս՝ պահանջով, արված քայլեր չեն. դրանք լավ հայրենիք ունենալու, անվտանգ հայրենիք ունենալու, սեփական հողի վրա հազարամյակներ ապրելու ու արարելու նպատակով արված բարեփոխումներ են: Կրկնում եմ՝ այս ամենի հիմքը նոր ընդունված Սահմանադրության մեջ են:
Սահմանադրական բարեփոխումներին հաջորդեցին բավականին բարդ, աշխատատար, պրոֆեսիոնալ լուծումներ պահանջող նախապատրաստական աշխատանքներ, որոնց մեծ մասը չի եղել հրապարակային: Վերջին օրինակը ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ այն աննախադեպ համագործակցությունն էր, որ ընթանում էր վերջին ամիսներին, և հույս ունենք, որ մոտակա երկու-երեք օրերի ընթացքում այն բարեհաջող ավարտ կունենա: Նախապատրաստական աշխատանքները, ցավոք սրտի, դանդաղեցին, կամ այսպես ասած՝ երկրորդ պլան մղվեցին ապրիլյան պատերազմից հետո: Պատերազմի դասերը, ինչպես միշտ, մենք սերտում ենք. շարունակվում են էական աշխատանքներ տարվել, դրանք շարունակվելու են անկախ որևէ այլ գործընթացներից: Մեզ մեր ծրագրած ընթացքից հետ գցեցին նաև, իհարկե, վերջին դեպքերը, բայց հիմա այլևս հապաղելու ժամանակ մենք չունենք:
Հարգելի՛ կուսակից ընկերներ, հարգելի՛ ընկերներ, կրկնում եմ` մենք դանդաղելու իրավունք չունենք և ոչ էլ ժամանակ: Վստահ եմ, որ ներկաներից յուրաքանչյուրի համար մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների արագ լուծումը շատ ավելի կարևոր է ու առաջնային, քան թե այն դիրքը, պաշտոնը, որ մեզնից յուրաքանչյուրը զբաղեցնում է կամ կարող է զբաղեցնել պետական համակարգում:
Մեր կուսակցությունը բազմաշերտ է, այստեղ ներկայացված են հասարակության բոլոր շերտերը: Մենք ապացուցել ենք, որ ունենք անհրաժեշտ ներուժ պատմանականորեն առաջացած ցանկացած խնդրի լուծման համար: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ մենք պարտավոր ենք չսահմանափակվել այն ներուժով, որն առկա է մեր շարքերում և մեր առջև դրված խնդիրների լուծման համար փնտրել ու գտնել այն մարդուն ու մարդկանց, ովքեր ունակ ու պատրաստ են ստանձնելու այդ բարդ ու պատասխանատու աշխատանքները՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք այս պահին գտնվելիս լինեն: Ասեմ, որ կարող եք էական փոփոխություններ սպասել առաջիկայում: Խոսքս առաջին հերթին իրականացվող քաղաքականությանն է վերաբերում, դրա առաջնահերթություններին, ձեռագրին, նպատակադրումներին` նաև նորացված Սահմանադրության պահանջներին համապատասխանեցման առումով: Որպես հետևանք՝ անշուշտ կլինեն և կադրային փոփոխություններ: Փոփոխություններ կլինեն կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում` սկսած Նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ:
Այսօր, սակայն, մենք կխոսենք կառավարության մասին: Դուք գիտեք, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Քիչ առաջ մեր կուսակցության գործադիր մարմինն իմ առաջարկությամբ միաձայն որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Կարեն Վիլենի Կարապետյանի թեկնածությունն առաջադրելու մասին: Մենք բոլորս շատ լավ գիտենք պարոն Կարապետյանի ունակություններն ու ոճը: Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկարողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադրությամբ կանխորոշված ուղով, այսինքն՝ ժամանակակից ուղով: Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարապետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև Հայաստանի հանրապետական կուսակցությանը նոր ոգի հաղորդելը: Այսինքն՝ գրեթե ամեն ինչի մասին: Ես ստացել եմ փոփոխությունների ալիքը վստահորեն առաջ տանելու պատրաստ մարդու դրական պատասխան, ես տեսել եմ վստահություն և որ ամենակարևորն է՝ հավատ առ այն, որ դրված նպատակները իրատեսական են և իրականանալի: Ակնհայտ է, որ նոր կառավարությունը նորացված Սահմանադրության պայմաններում պետք է աշխատի լիովին այլ փիլիսոփայությամբ: Նա չպետք է վարանի պատասխանատվություն կրելուց, չփորձի իրենից դուրս գտնել մեղավորներ, բաց լինի քննադատության ու համագործակցության համար, բայց և՝ հաստատակամ իր նպատակներում: