Զախարովան Լեհաստանից պահանջել է պատժել խորհրդային զինվորների գերեզմանը պղծողներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Վարշավայից պահանջում է պատասխանատվության ենթարկել Պոզնան քաղաքում խորհրդային զինվորականների գերեզմանը պղծողներին։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։
«Հերթական զայրացուցիչ դեպքը վկայում է այն մասին, որ լեհական իշխանություններն ականջալուր չեն լինում մեր բազմաթիվ կոչերին՝ սպառիչ միջոցներ ձեռնարկել երկիրը նացիստ նվաճողներից ազատագրած խորհրդային զինվորների գերեզմանները պղծելու դեպքերը կանխելու համար։ Պահանջում ենք վերացնել խուլիգանության հետևանքները և մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,–ասել է Զախարովան։
«Gazeta»–ն հիշեցնում է՝ սեպտեմբերի 5–ին վանդալները Պոզնան քաղաքում ավերել էին խորհրդային զինվորների գերեզմանը։

7or.am