Կարծիք

08.09.2016 16:11


Վստահության դեֆիցիտի վերականգնման միակ գրավականն այն կինի, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա

Վստահության դեֆիցիտի վերականգնման միակ գրավականն այն կինի, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա

Երբ Հանրապետականները հոշոտում են ընկնողին

Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ական ոհմակի մի շարք ներկայացուցիչներն սկսել են հարձակվել նրա վրա՝ ասելով, թե բա՝ գիտեք՝ կադրային փոփոխություն է պետք, որպեսզի վստահության դեֆիցիտը վերականգնվի: Վստահության դեֆիցիտի վերականգնման միակ գրավականն այն կինի, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա, դա արդեն քննարկման ենթակա չէ: Եվ եթե Սերժ Սարգսյանը կարծում է՝ վարչապետին փոխելով, մարդիկ նրան կվստահեն (առջևում ընտրություններն են), ապա պետք է ասեմ՝ իջեք ամպերից:

Այս քայլով ևս մեկ անգամ Սերժ Սարգսյանն ապացուցում է, որ ինքը ոչ թե հասարակության վստահությունն է ակնկալում, այլ իր աձնական շահերն է առաջ տանում, քանի որ ինքն ինձանից լավ գիտի, որ հասարակության պահանջը վարչապետներ փոխելը չէ, այլ նրա շուտափույթ հրաժարականն է:

Հենց Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության շնորհիվ է, որ հասարակությունը կորցրել է վստահությունը բոլորի նկատմամբ:

Հիմա ինձ այլ հարց էլ է հետաքրքրում՝ եթե հրաշք լինի, ու Սերժ Սարգսյանը հրաժարական տա, ՀՀԿ-ական դուխով տղերքն էլի կքննադատե՞ն նրան, ինչպես անում են Հովիկի դեպքում: Եթե հաշվի առնենք, որ այս կուսակցությունում Սերժ Ազատիչն իսկական գայլերի հավաքագրել, որտեղ հոշոտում են նրան, ով հայտնվում է բուրգի ներքևում, ապա Սերժ Ազատիչին ուղղակի ատամները սրած կքրքրեն, եթե նա հանկարծ հրաժարական տա:

Վահան Սարգիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը