Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրամանագրով վարչապետ Քարիմ Մասիմովն ազատվել է պաշտոնից ու նշանակվել Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ: Այս մասին, «РИА Новости»–ի փոխանցմամբ, հայտնել են հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից։
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի փոխվարչապետ Բակըթժան Սագինտաևը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ օրը կառավարության ընդլայնված նիստ է նշանակված, որը կանցկացվի պետության ղեկավարի մասնակցությամբ։ Սպասվում էր, որ նիստի արդյունքներով՝ վարչապետ Քարիմ Մասիմովը կթողնի իր պաշտոնը։
Նազարբաևը Մասիմովին ազատեց վարչապետի պաշտոնից

7or.am