Աշխարհ

08.09.2016 20:37


Տուարեգներ. կյանքը մայրիշխանությունում (ֆոտոշարք)

Տուարեգներ. կյանքը մայրիշխանությունում (ֆոտոշարք)

Տուարեգներն աշխարհում միակ ժողովուրդն են, որի տղամարդիկ պետք է ծածկեն իրենց դեմքերը։ Հասնելով չափահասության՝ պատանիները հորից 2 բան են ստանում՝ թուր և դեմքի ծածկոց, որը հանել կարող են միայն իրենց կնոջ կամ սիրուհու մոտ։

Տուարեգ կանայք ոչ միայն քայլում են բաց դեմքով, այլև, որն ամենուշագրավն է, սեռական ազատություն ունեն. ամուսնությունից առաջ կարող են այնքան կենակից ունենալ, որքան ուզում են։ Միակ պայմանն անձնական կյանքը հսկելու խիստ կանոնն է։ Դա նշանակում է, որ տղամարդը պետք է շաթրային մոտենա մութն ընկնելուց հետո և այն լքի լույսը բացվելուց առաջ։

Բացի դրանից, տուարեգների կանայք տուն ու անասուններ ունեն, նրանք են զբաղվում գույքի բաժանմամբ ամուսնալուծության դեպքում։ Այդպիսով նրանք ավելի շատ իրավունքներ ունեն, քան եվրոպական շատ երկրների քաղաքացուհիներ։

Տուարեգներին հաճախ «կապույտ ազգ» են անվանում, քանի որ նրանց ավանդական հագուստն այդ գույնի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը