Կարծիք

08.09.2016 13:20


«Մարվելը» հող է կերել Սերժ Սարգսյանի ու քննչական կոմիտեի դեմը (տեսանյութ)

«Մարվելը» հող է կերել Սերժ Սարգսյանի ու քննչական կոմիտեի դեմը (տեսանյութ)

ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած դեպքերի, քրեական գործերի մասին հրապարակումներին եմ նայում ու մի բան կարամ ասեմ՝ «Մարվելը» հող է կերել Սերժ Սարգսյանի ու քննչական կոմիտեի դեմը: Կարդում ես, ոնց որ «Մստիտելների» նոր ֆիլմի սցենար լինի: Ուրեմն, Սարի թաղում ոստիկանները հսկում էին քաղաքացիների անդորրն ու ապահովում անվտանգությունը, մեկ էլ մոտեցան ցուցարարները: Ոստիկանները դուրս եկան նրանց ընդառաջ, որ «տեռորիստներից պաշտպանեն», մեկ էլ հանկարծ հայտնվեց «Հիդրայի» 6 գործակալ ու դաժան ծեծի ենթարկեց 99 ցուցարարին և անմիջապես հեռացավ: Իսկ դրանից առաջ Խորենացի փողոցում հայտնվել էր մի նոր «գերհերոս», և երբ ոստիկանության համազգեստով «Հիդրայի» գործակալները հարձակվել էին ցուցարարների վրա ու նռնականետերով կրակում էին անզեն քաղաքացիների ուղղությամբ, այս հերոսը միայնակ ծեծի է ենթարկել այդ գործակալներից 46-ին և խոշոր չափի գույքային վնաս պատճառել քաղաքին: Ի՞նչ վատ սցենար է, որ: Եթե որոշեք «Մարվելին» այն վաճառել, իմ փայի մասին չմոռանաք))

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը