Քաղաքական

08.09.2016 12:41


Մանվել Բադալյան. «Քաղաքական գործիչները պետք է գան ու գնան»

Մանվել Բադալյան. «Քաղաքական գործիչները պետք է գան ու գնան»

Մեկնաբանելով ՀՀ վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականի փաստը՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է, որ իր անձնական զգացմունքներն այստեղ կարևոր չեն։

–Կառավարության բոլոր անդամները պաշտոնակատար են, և, ուստի, կարող եմ մեկնաբանել նոր կազմը հաստատելուց հետո,–հավելել է նա:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն էլ ասել է, որ տեղի ունեցածն ինչ-որ առումով անակնկալ չէր, որովհետև մամուլը մի քանի օր է՝ դրա մասին էր գրում։

–Քաղաքական գործիչները պետք է գան ու գնան: Դա նորմալ է, և արտառոց չպետք է համարենք,-նշել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը