Քաղաքական

08.09.2016 11:33


Այսօր Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորհրդակցություն կանցկացնեն

Այսօր Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորհրդակցություն կանցկացնեն

Այսօր Մոսկվայում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության հետ խորհրդակցություն կանցկացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Հիշեցնենք, որ այս մասին օգոստոսի 31-ի տեղեկացրել էր ՌՌ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Նա նշել էր, որ հանդիպումը կայանալու է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունում:

Քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արդիական հարցեր, և ուշադրություն է դարձվելու այն պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, որոնք ձեռք են բերվել մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում։

Այս խորագրի վերջին նյութերը