Խորենացու դեպքերից հետո ձերբակալված ցուցարարի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում (տեսանյութ)
Օրերս «Zham.am»-ի խմբագրություն էին դիմել հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիայից հետո ձերբակալված Սոսո Մարգարյանի հարազատները: Վերջիններս պնդում էին, որ Սոսո Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն է, իրավապահ մարմինները ոչ միայն պատշաճ կերպով չեն իրականացնում հետաքննությունը, այլև խոչընդոտում են Մարգարյանի պաշտպան Արա Զաքարյանի գործունեությունը:
Նշենք, որ Մարգարյան Սոսոն մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2. կետով: Այն է՝ «1. Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներն անմիջականորեն կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով»:
Գործի հանգամանքներին ծանոթանալու համար «Zham.am»-ը զրուցել է Սոսո Մարգարյանի փաստաբան Արա Զաքարյանի հետ: Նա հաստատել է հարազատների պնդումները՝ հայտնելով, որ քննչական մարմինը և դատախազությունը բացահայտ կամայականություն են դրսևորում, չեն կարողանում նույնիսկ հստակ ձևակերպել մեղադրանքը, ինչից ստացվում է՝ մեկ անզեն երիտասարդ ցուցարարը մարմնական վնասվածք է հասցրել զրահապատ հագուստով 46 ոստիկանի:
Դատապաշտպանի կարծիքով այս գործում առկա են քաղաքական հետապնդման տարրեր:

Մանրամասները՝ «Zham.am»-ի տեսանյութում: