Աշխարհ

08.09.2016 10:07


Օբաման հանդիպել է իրեն «շան լակոտ» անվանած Ֆիլիպինների նախագահի հետ

Օբաման հանդիպել է իրեն «շան լակոտ» անվանած Ֆիլիպինների նախագահի հետ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սեպտեմբերի 7–ին իսկապես հանդիպել են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթաժողովի ընթացքում։ Այս մասին հաղորդում է ТАСС–ը։

«Նախագահ Օբաման սեպտեմբերի 7–ին Վիետնամի Լաոս քաղաքում կարճ զրույց է ունեցել նախագահ Դուտերտեի հետ ԱՍԵԱՆ–ի երկրների ղեկավարների ընթրիքից առաջ։ Նրանց զրույցը հաճոյախոսությունների փոխանակում է եղել»,– ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Ավելի վաղ Բարաք Օբաման չեղյալ էր համարել Դուտերտեի հետ ծրագրած հանդիպումը այն բանից հետո, երբ Ֆիլիպինների ղեկավարը Սպիտակ տան առաջնորդին «շան լակոտ» էր անվանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը