Աշխարհ

07.09.2016 17:25


ՌԴ ԱԳՆ–ն անհանգստացած է Սիրիայում Թուրքիայի գործողություններով

ՌԴ ԱԳՆ–ն անհանգստացած է Սիրիայում Թուրքիայի գործողություններով

Թուրքական զորքերի առաջխաղացումը Սիրիայում, առանց ՄԱԿ–ի հետ համաձայնեցնելու, լուրջ անհանգստություն է առաջացնում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում։

«Ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքին, որ այդ գործողություններն իրականացվում են առանց Սիրիայի լեգիտիմ իշխանությունների հետ համաձայնեցնելու և առանց ՄԱԿ Անվտանգության խորհրդի հավանության։ Այդկերպ կասկածի տակ են դրվում Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,–ասվում է հաղորդագրությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը