ՀՀԿ-ն վաղը գործադիր մարմնի և խորհրդի նիստ է հրավիրել
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սեպտեմբերի 8-ին գործադիր մարմնի և խորհրդի նիստ կանցկացնի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
«Սեպտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի նիստը, իսկ 20:00-ին` խորհրդի նիստը»,-ասաց Թադևոսյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ խորհրդի նիստի օրակարգում լինելու է կառավարության հրաժարականի հարցը` Թադևոսյանն ասաց, որ օրակարգը դեռևս հայտնի չէ:
«Թե՛ գործադիր մարմնի, թե՛ խորհրդի նիստերի օրակարգը որոշվելու են գործադիր մարմնի նիստի ժամանակ: Այս պահին օրակարգը հայտնի չէ»,-շեշտեց Թադևոսյանը: