Բորիս Ջոնսոնը կոչ է արել ՌԴ–ին հրաժարվել Ասադին աջակցելուց
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը կոչ է արել Ռուսաստանին հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելուց։ Այս մասին նա գրել է «The Times»–ի համար հեղինակած հոդվածում։
Ջոնսոնի կարծիքով Ասադը Սիրիայի արյունահեղության միակ մեղավորն է, և քանի դեռ իշխանությունում է, Սիրիայում խաղաղություն չի լինի։
«Դա հենց նրա մահվան մեքենան է, նրա տակառե ռումբերը, և վերջապես նրա անձնական պայքարը՝ քաղաքականության մեջ կենդանի մնալու նպատակով»,–գրել է Ջոնսոնը։
Նա ընդգծել է՝ համաշխարհային հանրությունն անթույլատրելի է համարում Ասադի պաշտոնավարումը, և անգամ Ռուսաստանն է խոստովանել անցումային շրջանի անհրաժեշտությունը, սակայն Մոսկվան, միևնույն ժամանակ, «օգտագործում է իր ռազմական մկանները»՝ թույլ չտալու սիրիացի նախագահի պարտությունը։

7or.am