Սահակաշվիլիի կառավարման սարսափների մասին «Իմեդին» սերիալ է սկսել ցուցադրել (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման 9 տարիների մասին տեղական «Իմեդի» հեռուստաալիքը սերիալ է սկսել ցուցադրել։
Սեպտեմբերի 6–ից ցուցադրվող «Հերոկրատիա» բազմասերիանոց ֆիլմի ռեժիսոր, վավերագրող Գեորգի Խաինդրավայի խոսքով՝ ժապավենն այն մասին Է, թե վրացական հասարակությունն ինչ կրակների ու դժոխքի միջով Է անցել Սահակաշվիլիի օրոք:
«Այդ դժոխքով Վրաստանում 300 հազար մարդ Է անցել, որոնց իրապես վերաբերել Է այն ժամանակվա իշխանությունների կողմից գործադրված բռնությունը: Դա չի կարելի մոռանալ»,- ասել Է Խաինդրավան:
«9+1» պայմանական անվանումով սերիալը նկարահանվել Է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի պատվերով ու ֆինանսավորմամբ:
«Ինտերֆաքսը» հիշեցնում է՝ Վրաստանում հոկտեմբերի 8-ին խորհրդարանական ընտրություններ են նշանակված։

7or.am