Աշխարհ

07.09.2016 18:03


ԱՄՆ–ը հունվար ամսին Իրանին կանխիկ 1,7 միլիարդ դոլար է վճարել

ԱՄՆ–ը հունվար ամսին Իրանին կանխիկ 1,7 միլիարդ դոլար է վճարել

ԱՄՆ–ի իշխանություններն այս տարվա հունվար ամսին Իրանին կանխիկ 1,7 միլիարդ ԱՄՆ դոլար են վճարել՝ վաղուց չիրականացված ռազմական գործարքի հետ կապված, ընդ որում՝ այն կատարվել է արտասահմանյան արտարժույթով։ Այս մասին սեպտեմբերի 6–ին հաղորդել է «Associated Press» լրատվական գործակալությունը։

ԱՄՆ–ի ֆինանսների նախարարությունում գործակալությանը բացատրել են, որ նման քայլը կապված է «ամերիկյան և միջազգային պատժամիջոցների արդյունավետության» հետ, որի արդյունքում Իրանը մեկուսացած է համաշխարհային բանկային համակարգից։

Տվյալ վճարումը կապված է մի գործարքի հետ, որը պետք է կայանար 1970–ականների վերջում։ Թեհրանը վճարել էր զինամթերքի մատակարարման համար։ Վաշինգտոնը գումարները ստացել է, սակայն պատասխան քայլեր այդպես էլ չի ձեռնարկել Իրանում տեղի ունեցած հեղափոխության պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը