Աշխարհ

07.09.2016 10:20


Հարավային Կորեա փախած ԿԺԴՀ քաղաքացիների թիվն աճել է 15%–ով

Հարավային Կորեա փախած ԿԺԴՀ քաղաքացիների թիվն աճել է 15%–ով

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Կորեա) քաղացիների թիվը, ովքեր փախել են Հարավային Կորեա, 2016թ. աճել է 15%–ով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին, «Renhap»–ի փոխանցմամբ, հաղորդել է Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը։

Նշվում է, որ այս տարի՝ հունվարից օգոսոտոս ընկած ժամանակահատվածում, Հարավային Կորեա է փախել ԿԺԴՀ 894 քաղաքացի։ 2015թ. նույն ժամանակահատվածում փախստականների թիվը կազմում էր 777 մարդ։ Ընդհանուր առմամբ, Կորեայի Հանրապետությունում ներկա պահին ապրում է 29 688 Հյուսիսային Կորեայի նախկին քաղաքացի։ Երկրի միավորման նախարարությունը կանխատեսում է, որ այս տարի ԿԺԴՀ–ից Հարավային Կորեա եկած փախստական քաղաքացիների թիվը կհասնի 30 հազարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը