Աշխարհ

07.09.2016 10:15


Էրդողանը՝ Ռաքքան ազատագրելու մասին. «Մեզ համար դա խնդիր չէ»

Էրդողանը՝ Ռաքքան ազատագրելու մասին. «Մեզ համար դա խնդիր չէ»

Անկարան հայտարարել է ԱՄՆ–ի հետ սիրիական Ռաքքան «Իսլամական պետության» զինյալներից ազատագրելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է «Hurriyet»–ը։

«Ռաքքան կարևոր կենրոն է ԻՊ–ի համար։ Օբաման, մասնավորապես, ուզում է ինչ–որ բան անել Ռաքքայում մեր հետ։ Մենք պատասխանել ենք նրան, որ մեզ համար դա խնդիր չէ»,–հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին առաջարկել է քննարկել գործողության մանրամասները։

Էրդողանն ընդգծել է՝ Թուրքիան պետք է ցույց տա իր ներկայությունը տարածաշրջանում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ G20–ի գագաթաժողովում Էրդողանը երկու անգամ քննարկել է Սիրիայի հարցն ԱՄՆ առաջնորդ Օբամայի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը