Սիրելի՛ հայրենակիցներ, տևական ժամանակ է, ինչ մեր երկիրը բախվել է արտաքին ու ներքին լուրջ խնդիրների։ Ներկայիս իշխանությունը լուրջ սպառնալիք է դարձել մեր պետության անվտանգության համար։ Ձախողելով արտաքին, ներքին, տնտեսական, սոցիալական քաղաքականությունը, ներդնելով կոռուպցիայի ու արտագաղթի լուրջ ցուցանիշներ և արհամարելով սեփական ժողովրդի ցանկությունը, այն է՝ վարչակազմի հրաժարական և արմատական ռեֆորմներ երկրում, շարունակաբար գործի է դնում բեսպրիդելը, թալանչիությունը, սեփական ժողովրդի արժանապատվությունը ոտնահարող մեխանիզմներ։ Ու շարունակվող այս արատավոր երևույթները դարձել են ժողովրդի կենսակերպի անբաժանելի մաս։ Չստանալով ժողովրդի քվեն, չունենալով լեգիտիմ իշխանություն՝ այդ նույն մարդիկ քաղաքական տարբեր տեխնոլոգիաների միջոցով փորձում են կրկնել նույն սցենարները ՏԻՄ ընտրություններում։ Վառ օրինակներից է Բալասանյական դաշինքը Գյումրիում։ Լավ, հարց է առաջանում՝ ինչքա՞ն պետք է թալանեք, ինչքա՞ն պետք է նվաստացնեք ժողովրդին, ինչքան պետք է 40.000 դրամ թոշակ ստացող ծերերի հաշվին լափե՛լ, լափե՛լ ու էլի լափել։ Պատմությունը վկա՝ ոչ մի իշխանավոր հավերժ չէ՝ Վրաստան, Ուկրաինա և այլն։ Իրականում, հարգելի՛ իշխանավորներ, վախեցեք ժողովրդի համախմբումից, միակ տարբերակն է, որը կստիպի ձեզ գողացված փողերը վերադարձնել տերերին և երկիրը դուրս բերել քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական այս ճգնաժամից։ Համախմբվենք՝ հանուն Հայաստանի։
Պատմությունը վկա՝ ոչ մի իշխանավոր հավերժ չէ
Սիրելի՛ հայրենակիցներ, տևական ժամանակ է, ինչ մեր երկիրը բախվել է արտաքին ու ներքին լուրջ խնդիրների։ Ներկայիս իշխանությունը լուրջ սպառնալիք է դարձել մեր պետության անվտանգության համար։ Ձախողելով արտաքին, ներքին, տնտեսական, սոցիալական քաղաքականությունը, ներդնելով կոռուպցիայի ու արտագաղթի լուրջ ցուցանիշներ և արհամարելով սեփական ժողովրդի ցանկությունը, այն է՝ վարչակազմի հրաժարական և արմատական ռեֆորմներ երկրում, շարունակաբար գործի է դնում բեսպրիդելը, թալանչիությունը, սեփական ժողովրդի արժանապատվությունը ոտնահարող մեխանիզմներ։
Ու շարունակվող այս արատավոր երևույթները դարձել են ժողովրդի կենսակերպի անբաժանելի մաս։
Չստանալով ժողովրդի քվեն, չունենալով լեգիտիմ իշխանություն՝ այդ նույն մարդիկ քաղաքական տարբեր տեխնոլոգիաների միջոցով փորձում են կրկնել նույն սցենարները ՏԻՄ ընտրություններում։ Վառ օրինակներից է Բալասանյական դաշինքը Գյումրիում։
Լավ, հարց է առաջանում՝ ինչքա՞ն պետք է թալանեք, ինչքա՞ն պետք է նվաստացնեք ժողովրդին, ինչքան պետք է 40.000 դրամ թոշակ ստացող ծերերի հաշվին լափե՛լ, լափե՛լ ու էլի լափել։
Պատմությունը վկա՝ ոչ մի իշխանավոր հավերժ չէ՝ Վրաստան, Ուկրաինա և այլն։
Իրականում, հարգելի՛ իշխանավորներ, վախեցեք ժողովրդի համախմբումից, միակ տարբերակն է, որը կստիպի ձեզ գողացված փողերը վերադարձնել տերերին և երկիրը դուրս բերել քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական այս ճգնաժամից։
Համախմբվենք՝ հանուն Հայաստանի։
Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից