Քաղաքական

06.09.2016 17:21


Էլինար Վարդանյան. «Համաներումը հնարավորություն է տալիս լուծել նաև ՔԿՀ-ում գերբեռնվածության խնդիրը» (տեսանյութ)

Էլինար Վարդանյան. «Համաներումը հնարավորություն է տալիս լուծել նաև ՔԿՀ-ում գերբեռնվածության խնդիրը» (տեսանյութ)

Անկախության հետ կապված համաներումը ճիշտ, տեղին կլինի, բայց հայտնի է, որ համաներման ակտը մինչև քննարկման պահը չի հրապարակվում, քանի որ դա կարող է որոշ իրավախախտումների տեղիք տալ: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

«Դա մարդասիրական քայլ է և հնարավորություն է տալիս, որպեսզի համաներման միջոցով իրավախախտում կատարած անձն առանց պատիժ կրելու, ուղղվի: Համաներում նաև տեղին է այն պատճառով, որ մենք ունենք ՔԿՀ-ում գերբեռնվածության խնդիր, և սա հնարավարություն է տալիս նաև դա լուծել», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը