Աշխարհ

06.09.2016 16:45


Գերմանիան 58 մլն եվրո ներդրում կանի Ինջիրլիքի ավիաբազա

Գերմանիան 58 մլն եվրո ներդրում կանի Ինջիրլիքի ավիաբազա

Գերմանիայի կառավարությունը 58 մլն եվրո ներդրում կանի թուրքական Ինջիրլիքի ավիաբազա։ Այս մասին հայտնում է «Der Spiegel»–ը՝ ԳԴՀ ՊՆ աղբյուրին հղումով։

Նշվում է, որ այդ գումարը կուղղվի գերմանական «Tornado» կործանիչների համար օդանավակայան, զինվորների բնակեցման համար օբյեկտներ կառուցելուն, ժամանակակից բջջային հրամանատարական կենտրոն հիմնելուն, որը Գերմանիան իրավունք կունենա քանդել Թուրքիայի հետ հակասություններ ծագելու դեպքում։

Նշվում է, որ ներդրումները հարկավոր են գերմանացի զինվորականներին։

Հիշեցնենք՝ Անկարան արգելեց գերմանացի խորհրդարանականներին այցելել Ինջիրլիքի ավիաբազա Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև ընդունելուց հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը