Քաղաքական

06.09.2016 14:52


Շավարշ Քոչարյան. «Ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծը պատրաստ է»

Շավարշ Քոչարյան. «Ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծը պատրաստ է»

Այսօր՝ սեպտեմբերի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հարցին, թե որ փուլում են Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի մշակման աշխատանքները, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանել է, որ այն արդեն պատրաստ է, սակայն գտնվում է Արցախի և Հայաստանի բարձր ղեկավարության դաշտում։

Շավարշ Քոչարյանը նաև նշել է, որ ԼՂ կարգավորման շուրջ բանակցային առաջընթաց կլինի միայն այն դպեքում, երբ Ադրբեջանը փոփոխի իր ապակառուցողական մոտեցումը։

Խոսելով սեպտեմբերի 8-ին Մոսկվայում նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման մասին՝ ԱԳ փոխնախարարը նշել է, որ ԼՂՀ–ի վերաբերյալ առաջընթաց չի գրանցվում այն պատճառով, որ Ադրբեջանը նույնիսկ սեղանի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կոպիտ ձևով խախտում է։

–Ասածիս վառ ապացույցը Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներն են, որոնց ընթացքում շփման գծում կայունություն պահպանելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել, սակայն Ադրբեջանն, ըստ էության, խախտում է պայմանավորվածությունները,-ասել է Քոչարյանը և հավելել, որ սեպտեմբերի 8–ին այդ հարցի շուրջ հերթական անգամ քննարկում տեղի կունենա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը