Կարծիք

06.09.2016 14:39


Համախմբվենք գալիք Հայաստանի բարձրագույն հոգևոր նկարագիրն այսօր իսկ կայացնելու շուրջ

Համախմբվենք գալիք Հայաստանի բարձրագույն հոգևոր նկարագիրն այսօր իսկ կայացնելու շուրջ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստան աշխարհը կանգնած է ներքին և արտաքին լրջագույն մարտահրավերների առջև: Խորացող քաղաքական, տնտեսական, հոգևոր-բարոյական անկումը, ահագնացող արտագաղթն իրավիճակը դարձնում են օրհասական: Մեր աննախադեպ անկմանն ի հակակշիռ՝ մեզանից պահանջվում են խիզախման աննախադեպ համարժեք քայլեր:

Ստեղծված իրավիճակում գիտակցելով ակնկալվող երկրի՝ նոր Հայաստանի հոգևոր դաշտն այսօր իսկ կայացնելու հրամայականը՝ նախատեսում ենք ս.թ. սեպտեմբերի 7 -ին հրավիրել ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ-ը հռչակող համահայկական համաժողով, ուր կմեկնարկեն Հայության ամբողջականացման ծրագրի մշակման ու համազգային խնդիրների քննարկման մշտական գործող ֆորումի ստեղծմանն ուղղված աշխատանքները:

Կա Հայքը, կա Երկիր Նաիրին... Յուրաքանչյուր հայ իր մեջ կրում է երկիր դրախտավայրի իր տեսիլը: Մեր իրական Հայրենիքն ընկալում ենք որպես սեփական ինքնության վրա բարձրագույն արժեհամակարգ ձևավորած ապագայի քաղաքակրթական մոդել, որպես համայն հայության իդեալները կրող առաքելական նախաձեռնություն և ակնկալում ողջ հայության գործուն մասնակցությունը:

Եկեք միավորենք մեր բոլորիս երազները ու համախմբվենք գալիք Հայաստանի բարձրագույն հոգևոր նկարագիրն այսօր իսկ կայացնելու շուրջ:

«Հոգևոր Հայաստանի» նախաձեռնող խումբ

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Ռուբեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը