Չինացին պայթեցրել է իրեն դատարանի մոտ կնոջ հետ ունեցած տարաձայնությունների պատճառով
Չինաստանի Հեյլունցզյան նահանգի բնակիչը պայթեցրել է իրեն տեղի դատարանի մոտ ամուսնալուծության հարցով կնոջ հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Այս մասին գրում է «The Beijing News»–ը՝ տեղի իշխանություններին հղումով։ Դեպքը տեղի է ունեցել Ցզիսի քաղաքում։
Վան ազգանունով տղամարդը գործի է դրել պայթուցիկը, երբ դատարանի շենքից դուրս է եկել կինը։ Կատարվածի հետևանքով նա տեղում մահացել է, իսկ նրա կինն ու մի անցորդ թեթև վնասվածքներ են ստացել։
Ներկայումս հետաքննություն է սկսվել կատարվածի առնչությամբ։

7or.am