Աշխարհ

06.09.2016 10:39


Ֆիլիպինների նախագահն իր ափսոսանքն է հայտնել Օբամայի մասին վիրավորական խոսքերի համար (տեսանյութ)

Ֆիլիպինների նախագահն իր ափսոսանքն է հայտնել Օբամայի մասին վիրավորական խոսքերի համար (տեսանյութ)

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն իր ափսոսանքն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին իր հայտարարության վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է CNN–ը։

«Մենք հույս ունենք հարթել այդ հակասությունը, որը բխում էր ազգային առաջնահերթություններից և ընկալումներից»,– հայտարարել է Դուտերտեն։

Ավելի վաղ Դուտերտեն Օբամային անվանել էր «շան լակոտ» և ապառնացել անիծել նրան Լաոսի գագաթաժողովում։ Ֆիլիպինների նախագահի կողմից հնչած վիրավորանքների պատճառ է հանդիսացել Օբամայի այն հայտարարությունը՝ ուսումնասիրել ավելի քան 2 հազար մարդու սպանությունը երկրում Դուտերտեյի ընտրվելուց հետո։

Դրանից հետո ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարել է Օբամայի և Դուտերտեյի հանդիպումը չեղյալ համարելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը