Աշխարհ

06.09.2016 10:17


Ռուսաստանից սպառնում են խլել 2021թ. Բիաթլոնի աշխարհի առաջնությունը

Ռուսաստանից սպառնում են խլել 2021թ. Բիաթլոնի աշխարհի առաջնությունը

Նորվեգացի Անդերս Բեսսեբերգը հայտարարել է, որ իր գլխավորած Բիաթլոնիստների միջազգային միությունը կզրկի Տյումենին 2021թ. Աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից, եթե Ռիչարդ Մակլարենի զեկույցում նոր փաստեր հայտնվեն Սոչիում տեղի ունեցած Օլիմպիադայի ժամանակ դոպինգային խախտումների մասին։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։

Հատկանշական է, որ նույն Անդերս Բեսսեբերգն ավելի վաղ դրական էր խոսել Տյումենի մասին, երբ Բիաթլոնիստների միջազգային միությունը հաստատել էր ռուսական այդ քաղաքը որպես 2021թ. Աշխարհի առաջնության հյուրընկալող։

Նախօրեին Ռուսաստանի հայտին քննադատաբար են մոտեցել որոշ հայտնի նախկին և գործող բիաթլոնիստներ, մասնավորապես Շվեդիայից աշխարհի վեցակի չեմպիոնուհի, ներկայումս՝ հեռուստատեսային փորձագետ Մագդալենա Ֆորսբերգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը