Արայիկ Խանդոյանի բաց նամակը Նուբարաշենից՝ ուղղված ծաղկահովիտցիներին
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն այսօր «Նուբարաշեն ՔԿՀ»-ից բաց նամակ է հղել իր համագյուղացիներին:
«Ինչպես գիտեք մարտավարական նկատառումներով իմ թեկնածությունն եմ դրել հայրենի Ծաղկահովիտ համայնքում ընտրություններին մասնակցելու համար:
Վարչախմբի կամակատարները շատ ոգևորված նշեցին` տեսեք ընտրությունները միակ միջոցն է…: Սակայն նույն վարչախումբն ինձ արգելեց հանդիպումներ ունենալ իմ վստահված անձանց հետ և իր գործելաոճին հավատարիմ՝ ոտնահարեց օրենքի պահանջը:Եվ հերթական անգամ ապացուցեց, որ ինքը ի զորու չէ ազատ, արդար և ժողովրդավար ընտրություններ կազմակերպելու:
Սիրելի՛ Ծաղկահովիտցիներ,
Ես ավելի քան վստահ եմ, որ Դուք հաղթահարելով բոլոր ճնշումներն ու ապօրինությունները, առավել ևս այս պայմաններում կկատարեք Հայրենիքի համար արդար և ճիշտ ընտրություն` հանուն մեր Հայրենիքի բարօրության:
Հավաստիացնում եմ` Սանա ծռերից յուրաքանչյուրս հավատարիմ ենք մեր ուխտին` տապալել բռնապետությունը և Հայաստանում հաստատել ժողովրդի իրական իշխանություն», -ասված է նամակում:
Արայիկ Խանդոյանի բաց նամակը Նուբարաշենից՝ ուղղված ծաղկահովիտցիներին
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն այսօր «Նուբարաշեն ՔԿՀ»-ից բաց նամակ է հղել իր համագյուղացիներին:
«Ինչպես գիտեք մարտավարական նկատառումներով իմ թեկնածությունն եմ դրել հայրենի Ծաղկահովիտ համայնքում ընտրություններին մասնակցելու համար:
Վարչախմբի կամակատարները շատ ոգևորված նշեցին` տեսեք ընտրությունները միակ միջոցն է…: Սակայն նույն վարչախումբն ինձ արգելեց հանդիպումներ ունենալ իմ վստահված անձանց հետ և իր գործելաոճին հավատարիմ՝ ոտնահարեց օրենքի պահանջը: Եվ հերթական անգամ ապացուցեց, որ ինքը ի զորու չէ ազատ, արդար և ժողովրդավար ընտրություններ կազմակերպելու: