Աշխարհ

05.09.2016 14:27


Մեսսի. «Մի շատ բարդ օր որոշեցի ներկել մազերս»

Մեսսի. «Մի շատ բարդ օր որոշեցի ներկել մազերս»

«Բարսելոնայի» հարձակվող, Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչու է որոշել ներկել մազերը:

«Մի շատ բարդ օր որոշեցի ներկել մազերս: Ինձ պետք էր նոր կյանք սկսել: Մտածեցի, որ պետք է փոխվել և ամեն ինչ սկսել նորից»,–Մեսիի խոսքերն է մեջբերում «Goal.com»–ը։

Ֆուտբոլիստը նաև խոստովանել է, որ իր որդու համար գնդակներ չի գնում և չի ստիպում խաղալ դրանցով, քանի որ փոքրիկն այնքան էլ չի սիրում այդ սպորտաձևը։

«Հնարավոր է՝ ապագայում ինչ-որ բան կփոխվի»,–նշել է Մեսսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը