Քաղաքական

05.09.2016 14:00


Հրաչյա Ռոստոմյան. «Միհրան Հարությունյանի հաղթանակը լկտի ձևով հանձնեցին մրցակցին»

Հրաչյա Ռոստոմյան. «Միհրան Հարությունյանի հաղթանակը լկտի ձևով հանձնեցին մրցակցին»

-Ունենք 1 ոսկե, 3 արծաթե մեդալ։ Այս արդյունքը գոհացնում է ՀԱՕԿ-ին։ Բնականաբար, մենք կարող էինք ավելին,-այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Ըստ Հրաչյա Ռոստոմյանի՝ Ռիոյի օլիմպիական խաղերն ամենաթույլ կազմակերպվածն էին, սակայն պարադոքալ էր այն փաստը, որ լինելով թերի կազմակերպված՝ միևնույն է, խաղերը մեծ հետաքրքրություն էին առաջացրել բոլորի մոտ։

-Մեծ հույսեր էինք կապում նաև ազատոճայինների և բռնցքամարտիկների հետ, ովքեր չարդարացրեցին մեր սպասելիքները,- ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ կային բացթողումներ նաև մեր մարզիկների հետ կապված:

Նա անդրադրձել է նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի եզրափակիչ մենամարտին, որի մրցավարները հաղթանակը շնորհեցին սերբ մրցակցին:

-Հաղթանակը լկտի ձևով հանձնեցին մրցակցին, իսկ ինչ վերաբերում է գոտեմարտի բողոքարկմանը, մենք խնդիրներ ունենք, թե ինչի համար պետք է բողոքարկենք։ Մրցավարական կանոնադրության մեջ հստակ կետեր չկան,- ասել է Ռոստոմյանը՝ հավելելով, որ այժմ աշխատում են Լոզանի մարզական դատարանի հետ, միջազգային իրավաբաններ են վարձել, ովքեր աշխատում են բողոքարկման հարցի ուղղությամբ:

Նա ընդգծել է, որ Աշխարհի առաջնությունում Միհրանի գոտեմարտից հետո 4 մրցավար է հեռացվել, ինչը կարող է նպաստել մրցավարների հետագա զգուշությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը