Քաղաքական

05.09.2016 12:33


Ստեփան Գրիգորյան. «Սա առաջին հերթին ճնշում է մեր հասարակության հանդեպ»

Ստեփան Գրիգորյան. «Սա առաջին հերթին ճնշում է մեր հասարակության հանդեպ»

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, ում ռուս սահմանապահներն արգելել էին մուտք գործել Ռուսաստան, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է. «Սա առաջին հերթին ճնշում է ոչ միայն իմ, այլև մեր հասարակության հանդեպ»։

Նրա խոսքով՝ կատարվածի պատճառներից է նաև այն, որ ինքը ռուսներին ոչ դուրեկան հայտարարություններ և գործունեություն է թույլ տվել։

–Սա ակնհայտ ճնշում է մեր ՀԿ-ի վրա և քաղաքական նպատակ է հետապնդում։ Ես հավաստիացնում եմ, որ կշարունակեմ քննադատել Ռուսաստանի քաղաքականությունը, եթե փորձ արվի Լեռնային Ղարաբաղի անվտանգության դեմ քայլ կատարել։ Ոչ ոք ինձ այդ դեպքում չի կարող կանգնեցնել,–հավելել է նա։

Հիշեցնենք, որ Ս.Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելված է մինչև 2030թ.։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը