Աշխարհ

05.09.2016 12:05


Մարտեր Հալեպի համար. սիրիական բանակը գրոհայիններից մաքրել է ռազմական ուսումնարանների համալիրը (տեսանյութ)

Մարտեր Հալեպի համար. սիրիական բանակը գրոհայիններից մաքրել է ռազմական ուսումնարանների համալիրը (տեսանյութ)

Սիրիայում ահաբեկիչները 1 օրվա մեջ 5 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը։ Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տվյալներով՝ գրոհայիններն ականանետերով գնդակոծել են Դամասկոսի և Լաթաքիայի բնակավայրերը։

Ամենածանր դրությունն առաջվա նման Հալեպում է՝ Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքում։ Քաղաքի արևելյան մասում կառավարական զորքերը հակահարձակման են անցել՝ ծայրահեղականներին կտրելով զենքի, ռամզամթերքի ու դեղամիջոցների մատակարարման ուղիներից։ Իսկ քաղաքի հարավում բանակն ամբողջությամբ իսլամականներից մաքրել է ռազմական ուսումնարանների համալիրը։

Առաջնագծից ռուս ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնիի խոսքով՝ դա երկար սպասված և չափազանց կարևոր հաղթանակ էր, որից կախված է ամբողջ Հալեպի համար մղվող պատերազմի ճակատագիրը։ Սիրիական բանակի մարտիկները կարողացել են քաղաքի արևելքում արգելափակման մեջ վերցնել զինյալներին և վերահսկողության տակ առնել Սիրիայի ՊՆ–ի ռազմական ուսումնարանների համալիրը։

Ռազմական գործողությունները շարունակվում են։ Սիրիական բանակն այժմ հարվածներ է հասցնում Ռամուսիում մնացած ծայրահեղականների դիրքերին։

Մանրամասն՝ տեսանյութում

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը