Մեծ Բրիտանիայում հարյուրավոր փախստական երեխաներ են անհետ կորել
Հազարավոր փախստական երեխաներ, ովքեր ժամանել էին Մեծ Բրիտանիա առանց ծնողների ուղեկցության, կորել են երկրի տարածքում: Այս մասին հայտնում է «The Independent»-ը՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը:
Պարբերականի տվյալներով՝ վերջին 5 տարվա ընթացքում առանց ծնողի ուղեկցության երկիր է ժամանել 9287 անչափահաս, որոնց բաշխել են խնամատար ընտանիքների և մանկատների միջև: Այդ գործընթացից հետո սոցիալական աշխատակիցները պետք է հսկեին երեխաների բարեկեցությունը:
Սակայն այդ ընթացքում երկիր ժամանած 360 երեխա կորել է, և իշխանությունները պատկերացում անգամ չունեն նրանց գտնվելու վայրի մասին: Ընդ որում, նրանցից ավելի քան 200-ը2 տարուց ավելի է, ինչ սոցիալական աշխատողների հետ կապի մեջ չի մտնում:
Անգլիայի մանկական կոմիսար Աննա Լոնգֆիլդն արդեն կոչ է արել իշխանությանն անհապաղ զբաղվել անհետ կորած երեխաների որոնման հարցով:
Մեծ Բրիտանիայում հարյուրավոր փախստական երեխաներ են անհետ կորել
Հազարավոր փախստական երեխաներ, ովքեր ժամանել էին Մեծ Բրիտանիա առանց ծնողների ուղեկցության, կորել են երկրի տարածքում: Այս մասին հայտնում է «The Independent»-ը՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը:
Պարբերականի տվյալներով՝ վերջին 5 տարվա ընթացքում առանց ծնողի ուղեկցության երկիր է ժամանել 9287 անչափահաս, որոնց բաշխել են խնամատար ընտանիքների և մանկատների միջև: Այդ գործընթացից հետո սոցիալական աշխատակիցները պետք է հսկեին երեխաների բարեկեցությունը:
Սակայն այդ ընթացքում երկիր ժամանած 360 երեխա կորել է, և իշխանությունները պատկերացում անգամ չունեն նրանց գտնվելու վայրի մասին: Ընդ որում, նրանցից ավելի քան 200-ը 2 տարուց ավելի է, ինչ սոցիալական աշխատողների հետ կապի մեջ չի մտնում:

7or.am