Չինաստանի Հանչժոու քաղաքում անցկացվող G20-ի գագաթաժողովի շրջանակներում ՌԴ և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումնավելի քան մեկ ժամ է տևել՝ նախատեսվածից ավելի։ Հիշեցնենք՝ այն ընթանում էր առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նախագահները հիմնականում քննարկել են սիրիական հարցն ու ուկրաինական ճգնաժամը։ Այնուհետև պատվիրակության անդամները մենակ են թողել նախագահներին՝ դեմառդեմ զրուցելու։ Հարցին՝ ինչպես են անցել բանակցությունները՝ Պեսկովը պատասխանել է՝ լավ, աշխատանքն էլ դեռ շարունակվելու է։
Պեսկովը պատմել է Պուտին–Օբամա հանդիպման մասին
Չինաստանի Հանչժոու քաղաքում անցկացվող G20-ի գագաթաժողովի շրջանակներում ՌԴ և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումն ավելի քան մեկ ժամ է տևել՝ նախատեսվածից ավելի։ Հիշեցնենք՝ այն ընթանում էր առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։

7or.am