Աշխարհ

05.09.2016 10:00


Մեկնարկել է Օբամա–Պուտին հանդիպումը

Մեկնարկել է Օբամա–Պուտին հանդիպումը
Չինաստանի Հանչժոու քաղաքում անցկացվող G20-ի գագաթաժողովի շրջանակներում մեկնարկել է ՌԴ և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումը։
Այն ընթանում է 402 սենյակում՝ առանց լրագրողների։

Ամերիկացի առաջնորդն ավելի վաղ ցանկություն էր հայտնել, որ հանդիպումն առանց ԶԼՄ ներկայացուցիչների ընթանա։

«Life»–ի փոխանցմամբ՝ բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Աղբյուրը հիշեցնում է՝ նախօրեին՝ սեպտեմբերի 4–ին, Օբաման ինքն էր Պուտինին խնդրել հանդիպել։

Երկու երկրների առաջնորդների հանդիպմանը նախորդել են Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի բանակցությունները։

Հանդիպմանը մասնակցում են նախագահների անձնական լուսանկարիչներն ու օպերատորները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը