Դիրք ճշտելու ժամանակն է. ո՞ւմ կողմ քվեարկել և ո՞ւմ' դեմ
Միացյալ Նահանգների նոյեմբերի 2-ի Կոնգրեսի ընտրությունները, հավանաբար հսկայական ալեկոծումներ կառաջացնեն Ամերիկայի քաղաքական դաշտում: Քարոզչական գովազդներն ու քաղաքական մեկնաբանությունները ողողել են եթերը, և բոլորն անհամբերությամբ հետևում են հարցախույզներին, տեսնելու արդյոք իրենց նախընտրած թեկնածուն կամ կուսակցությունը պիտի հաղթի, թե դուրս շպրտվի:
Բարաք Օբամայի ժողովրդականությունը երկու կարճատև տարիների ընթացքում կտրուկ անկում է ապրել: Նախագահի վարչակազմի ձախողված աշխատանքից հիասթափված, ամերիկյան հասարակությունը շրջվել է դեմոկրատ պաշտոնատար անձանցից, որոնցից շատերն այժմ մտահոգված են Կոնգրեսում իրենց տեղերը կորցնելուց:
Թեև դժվար է կռահել բոլոր թեկնածուների ընտրության արդյունքները,սակայն քաղաքական մասնագետներն ակնկալում են, որ հանրապետականները կվերցնեն Ներկայացուցիչների պալատը, և նվազ հնարավոր է' նաև Սենատը: Եթե այս կանխատեսումներն իրականանան, ապա հավանաբար ընդհանուր անելանելի իրավիճակ ստեղծվի Վաշինգտոնում մինչև հաջորդ նախագահական և Կոնգրեսի 2012 թվականի ընտրությունները: Իսկ մինչ այդ, Օբամայի վարչակազմի կողմից ձեռնարկված բոլոր նոր նախաձեռնությունները կսառեցվեն Կոնգրեսում, գրեթե անհնարին դարձնելով ազգային խնդիրների վերաբերյալ որևէ կարևոր օրենքի ընդունում:
Ինչպե՞ս կքվեարկեն ամերիկահայերը նման խճճված իրավիճակում: Նրանց համար, ովքեր հավատարիմ դեմոկրատներ կամ հանրապետականներ են, հեշտ է ընտրություն կատարելը: Նրանք կընտրեն իրենց կուսակցության թեկնածուներին, անկախ' հիմնախնդիրների վերաբերյալ նրանց ունեցած դիրքորոշումից:
Սակայն, հայկական հարցերով մտահոգված մարդիկ ավելի բարդ խնդրի առաջ են կանգնած: Նրանք կարող են ասել. քանի որ դեմոկրատները Ցեղասպանության բանաձևի առնչությամբ իրենց խոստումը չհարգեցին, ուստի նրանց պետք է պատժել' քվեարկելով հանրապետական թեկնածուների օգտին: Սակայն խնդիրն այն է, որ Կոնգրեսի հանրապետական անդամները, ավանդաբար ավելի քիչ են աջակցել Հայոց ցեղասպանության խնդրին, քան դեմոկրատները: Այսպիսով, քվեարկել բոլոր հանրապետականների օգտին' հագուրդ տալով զգացմունքներին, չի նպաստի Հայկական հարցին: Ընդհակառակը, հայերն ընտրած կլինեն թեկնածուների, որոնք ավելի քիչ աջակից են, քան Կոնգրեսի ներկայիս անդամները, որոնցից շատերը դեմոկրատներ են:
Գոյություն ունի ևս մեկ տարբերակ. ընդհանրապես չմասնակցել ընտրություններին, քանզի ոչ դեմոկրատները, ոչ էլ հանրապետականները իշխանության գլուխ կանգնած ժամանակ հայկական հարցերի վերաբերյալ իրենց խոստումները չեն կատարել: Սակայն սա այնքան էլ լավ տարբերակ չէ, քանի որ դրանով կվատնվեն հայ համայնքի տասնամյակներ ի վեր կատարած քաղաքական ներդրումները Ամերիկայի քաղաքացիական կյանքում:
Ամերիկահայ ընտրողների քննարկմանը ներկայացվող իմ տարբերակը չի ներառում վերոնշյալ տարբերակներից և ոչ մեկը. կուրորեն մի' քվեարկեք ձեր կուսակցության թեկնածուների օգտին և մի' հրաժարվեք ընտրություններին մասնակցելուց:
Լավագույն ընտրությունը հետևյալն է. յուրաքանչյուր կուսակցությունից քվեարկել այն թեկնածուի օգտին, որն առավել ակտիվ աջակցություն է ցուցաբերել հայկական հարցերի հանդեպ: Նրանք, ովքեր չեն ցանկանա քվեարկել թեկնածուի հայկական հարցերի դիրքորոշման հիման վրա, պետք է հիշեն, որ ընտրողների մեծամասնությունն իր ընտրությունը կատարում է ելնելով անձնական շահերից: Հրեաները, սևամորթները, իսպանախոս ամերիկացիները, թուրքերը և այլ էթնիկ խմբեր քվեարկում են այն թեկնածուների օգտին, որոնք սատարում են իրենց հարցերին: Բարձր եկամուտ ունեցողները, որպես կանոն քվեարկում են հօգուտ այն թեկնածուների, որոնք նրանց խոստանում են հարկերի կրճատում, մինչդեռ աղքատ ժողովուրդը, սովորաբար աջակցում է սոցիալական ծառայությունների ֆինանսավորմանը կողմ արտահայտվողներին: Ինչո՞ւ պետք է հայերը բացառություն կազմեն և խուսափեն նեցուկ լինել այն թեկնածուներին, որոնք բարեհաճ են հայկական հարցերի նկատմամբ: Ընտրողներն իրենց ընտրությունը կատարում են ելնելով սեփական շահերից: Իսկ հետագայում, ընտրողների հակասական շահերը հավասարակշռելն արդեն ընտրված պաշտոնյաների խնդիրն է:
Ամերիկահայերը կարող են իրենց աջակիցներին Կոնգրեսում պահել, վերընտրելով Ներկայացուցիչների պալատի 120 դեմոկրատ և 36 հանրապետական անդամների, և Սենատի 12 դեմոկրատ, երկու հանրապետական և մեկ անկախ անդամի, որոնք բարձր գնահատականի են արժանացել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից: Միաժամանակ, ամերիկահայերը կարող են Կոնգրեսում կրճատել իրենց հակառակորդների թիվը' սատարելով այն թեկնածուներին, որոնք պայքարում են Ներկայացուցիչների պալատի 18 դեմոկրատ և 22 հանրապետական անդամների դեմ, որոնք Հայ Դատի հանձնախմբի կողմից արժանացել են բացասական գնահատականի: Կոնգրեսի անդամների անհատական տվյալները ճշտելու համար խնդրում ենք նայել Հայ Դատի հանձնախմբի հաշվառման քարտերը հետևյալ կայքում www.anca.org:
Ի վերջո, բոլորը պետք է տեղյակ լինեն, որ նոյեմբերի 2-ի ընտրությունների հաջորդ օրն իսկ ոչ պաշտոնապես մեկնարկում է 2012-ի նախագահական ընտրարշավը: Այս առումով խիստ մտահոգիչ է, որ անցյալ ուրբաթ նախագահ Օբաման ժամանել էր Լոս Անջելես և Գլենդել, և ոչ մի հայ հայ բողոքի ձայն չբարձրացրեց նրա ներկայությամբ: Ինչպե՞ս կարելի է, որ հայերն անտեսեն այն փաստը, որ Նախագահն իր պաշտոնավարման երկու տարիների ընթացքում չկատարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը:Ճիշտ այն պահին, երբ Օբաման հուսահատ ճիգերով փորձում էր ընտրողներին համոզել աջակցել դեմոկրատ թեկնածուներին, Հարավային Կալիֆորնիայի հսկայական հայկական համայնքը ձեռքից բաց թողեց ամերիկյան լրատվամիջոցների առաջ Նախագահին իր դժգոհությունն արտահայտելու եզակի հնարավորությունը:
Հայերն իրենց բացթողումներով չարագուշակ ուղերձ են հղում բոլոր թեկնածուներին. դուք կարող եք որևէ բան խոստանալ հայերին, ստանալ նրանց փողերն ու ձայները, իսկ ընտրությունից հետո կարող եք խախտել ձեր խոստումը' մնալով անպատիժ:
Հայերը պետք է արթնանան իրենց թմբիրից: Եթե նրանք ցանկանում են, որ ընտրված պաշտոնյաները իրենց լրջորեն ընդունեն, ապա պետք է վարձահատույց լինեն քաղաքական աջակիցներին և պատժեն իրենց հակառակորդներին:
Դիրք ճշտելու ժամանակն է. ո՞ւմ կողմ քվեարկել և ո՞ւմ' դեմ
Միացյալ Նահանգների նոյեմբերի 2-ի Կոնգրեսի ընտրությունները, հավանաբար հսկայական ալեկոծումներ կառաջացնեն Ամերիկայի քաղաքական դաշտում: Քարոզչական գովազդներն ու քաղաքական մեկնաբանությունները ողողել են եթերը, և բոլորն անհամբերությամբ հետևում են հարցախույզներին, տեսնելու արդյոք իրենց նախընտրած թեկնածուն կամ կուսակցությունը պիտի հաղթի, թե դուրս շպրտվի:
Բարաք Օբամայի ժողովրդականությունը երկու կարճատև տարիների ընթացքում կտրուկ անկում է ապրել: Նախագահի վարչակազմի ձախողված աշխատանքից հիասթափված, ամերիկյան հասարակությունը շրջվել է դեմոկրատ պաշտոնատար անձանցից, որոնցից շատերն այժմ մտահոգված են Կոնգրեսում իրենց տեղերը կորցնելուց:
Թեև դժվար է կռահել բոլոր թեկնածուների ընտրության արդյունքները, սակայն քաղաքական մասնագետներն ակնկալում են, որ հանրապետականները կվերցնեն Ներկայացուցիչների պալատը, և նվազ հնարավոր է' նաև Սենատը: Եթե այս կանխատեսումներն իրականանան, ապա հավանաբար ընդհանուր անելանելի իրավիճակ ստեղծվի Վաշինգտոնում մինչև հաջորդ նախագահական և Կոնգրեսի 2012 թվականի ընտրությունները: Իսկ մինչ այդ, Օբամայի վարչակազմի կողմից ձեռնարկված բոլոր նոր նախաձեռնությունները կսառեցվեն Կոնգրեսում, գրեթե անհնարին դարձնելով ազգային խնդիրների վերաբերյալ որևէ կարևոր օրենքի ընդունում:
Ինչպե՞ս կքվեարկեն ամերիկահայերը նման խճճված իրավիճակում: Նրանց համար, ովքեր հավատարիմ դեմոկրատներ կամ հանրապետականներ են, հեշտ է ընտրություն կատարելը: Նրանք կընտրեն իրենց կուսակցության թեկնածուներին, անկախ' հիմնախնդիրների վերաբերյալ նրանց ունեցած դիրքորոշումից:
Սակայն, հայկական հարցերով մտահոգված մարդիկ ավելի բարդ խնդրի առաջ են կանգնած: Նրանք կարող են ասել. քանի որ դեմոկրատները Ցեղասպանության բանաձևի առնչությամբ իրենց խոստումը չհարգեցին, ուստի նրանց պետք է պատժել' քվեարկելով հանրապետական թեկնածուների օգտին: Սակայն խնդիրն այն է, որ Կոնգրեսի հանրապետական անդամները, ավանդաբար ավելի քիչ են աջակցել Հայոց ցեղասպանության խնդրին, քան դեմոկրատները: Այսպիսով, քվեարկել բոլոր հանրապետականների օգտին' հագուրդ տալով զգացմունքներին, չի նպաստի Հայկական հարցին: Ընդհակառակը, հայերն ընտրած կլինեն թեկնածուների, որոնք ավելի քիչ աջակից են, քան Կոնգրեսի ներկայիս անդամները, որոնցից շատերը դեմոկրատներ են:
Գոյություն ունի ևս մեկ տարբերակ. ընդհանրապես չմասնակցել ընտրություններին, քանզի ոչ դեմոկրատները, ոչ էլ հանրապետականները իշխանության գլուխ կանգնած ժամանակ հայկական հարցերի վերաբերյալ իրենց խոստումները չեն կատարել: Սակայն սա այնքան էլ լավ տարբերակ չէ, քանի որ դրանով կվատնվեն հայ համայնքի տասնամյակներ ի վեր կատարած քաղաքական ներդրումները Ամերիկայի քաղաքացիական կյանքում:
Ամերիկահայ ընտրողների քննարկմանը ներկայացվող իմ տարբերակը չի ներառում վերոնշյալ տարբերակներից և ոչ մեկը. կուրորեն մի' քվեարկեք ձեր կուսակցության թեկնածուների օգտին և մի' հրաժարվեք ընտրություններին մասնակցելուց:
Լավագույն ընտրությունը հետևյալն է. յուրաքանչյուր կուսակցությունից քվեարկել այն թեկնածուի օգտին, որն առավել ակտիվ աջակցություն է ցուցաբերել հայկական հարցերի հանդեպ: Նրանք, ովքեր չեն ցանկանա քվեարկել թեկնածուի հայկական հարցերի դիրքորոշման հիման վրա, պետք է հիշեն, որ ընտրողների մեծամասնությունն իր ընտրությունը կատարում է ելնելով անձնական շահերից: Հրեաները, սևամորթները, իսպանախոս ամերիկացիները, թուրքերը և այլ էթնիկ խմբեր քվեարկում են այն թեկնածուների օգտին, որոնք սատարում են իրենց հարցերին: Բարձր եկամուտ ունեցողները, որպես կանոն քվեարկում են հօգուտ այն թեկնածուների, որոնք նրանց խոստանում են հարկերի կրճատում, մինչդեռ աղքատ ժողովուրդը, սովորաբար աջակցում է սոցիալական ծառայությունների ֆինանսավորմանը կողմ արտահայտվողներին: Ինչո՞ւ պետք է հայերը բացառություն կազմեն և խուսափեն նեցուկ լինել այն թեկնածուներին, որոնք բարեհաճ են հայկական հարցերի նկատմամբ: Ընտրողներն իրենց ընտրությունը կատարում են ելնելով սեփական շահերից: Իսկ հետագայում, ընտրողների հակասական շահերը հավասարակշռելն արդեն ընտրված պաշտոնյաների խնդիրն է:
Ամերիկահայերը կարող են իրենց աջակիցներին Կոնգրեսում պահել, վերընտրելով Ներկայացուցիչների պալատի 120 դեմոկրատ և 36 հանրապետական անդամների, և Սենատի 12 դեմոկրատ, երկու հանրապետական և մեկ անկախ անդամի, որոնք բարձր գնահատականի են արժանացել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից: Միաժամանակ, ամերիկահայերը կարող են Կոնգրեսում կրճատել իրենց հակառակորդների թիվը' սատարելով այն թեկնածուներին, որոնք պայքարում են Ներկայացուցիչների պալատի 18 դեմոկրատ և 22 հանրապետական անդամների դեմ, որոնք Հայ Դատի հանձնախմբի կողմից արժանացել են բացասական գնահատականի: Կոնգրեսի անդամների անհատական տվյալները ճշտելու համար խնդրում ենք նայել Հայ Դատի հանձնախմբի հաշվառման քարտերը հետևյալ կայքում www.anca.org:
Ի վերջո, բոլորը պետք է տեղյակ լինեն, որ նոյեմբերի 2-ի ընտրությունների հաջորդ օրն իսկ ոչ պաշտոնապես մեկնարկում է 2012-ի նախագահական ընտրարշավը: Այս առումով խիստ մտահոգիչ է, որ անցյալ ուրբաթ նախագահ Օբաման ժամանել էր Լոս Անջելես և Գլենդել, և ոչ մի հայ հայ բողոքի ձայն չբարձրացրեց նրա ներկայությամբ: Ինչպե՞ս կարելի է, որ հայերն անտեսեն այն փաստը, որ Նախագահն իր պաշտոնավարման երկու տարիների ընթացքում չկատարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը: Ճիշտ այն պահին, երբ Օբաման հուսահատ ճիգերով փորձում էր ընտրողներին համոզել աջակցել դեմոկրատ թեկնածուներին, Հարավային Կալիֆորնիայի հսկայական հայկական համայնքը ձեռքից բաց թողեց ամերիկյան լրատվամիջոցների առաջ Նախագահին իր դժգոհությունն արտահայտելու եզակի հնարավորությունը:
Հայերն իրենց բացթողումներով չարագուշակ ուղերձ են հղում բոլոր թեկնածուներին. դուք կարող եք որևէ բան խոստանալ հայերին, ստանալ նրանց փողերն ու ձայները, իսկ ընտրությունից հետո կարող եք խախտել ձեր խոստումը' մնալով անպատիժ:
Հայերը պետք է արթնանան իրենց թմբիրից: Եթե նրանք ցանկանում են, որ ընտրված պաշտոնյաները իրենց լրջորեն ընդունեն, ապա պետք է վարձահատույց լինեն քաղաքական աջակիցներին և պատժեն իրենց հակառակորդներին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի