Աշխարհ

05.09.2016 08:37


Մերկելի կուսակցությունը 3–րդ տեղն է զբաղեցրել Գերմանիայի ընտրություններում. քաղաքական երկրաշարժը եղավ

Մերկելի կուսակցությունը 3–րդ տեղն է զբաղեցրել Գերմանիայի ընտրություններում. քաղաքական երկրաշարժը եղավ

Գերմանիայի Մեքլենբուրգ–Առաջավոր Պոմերանիա դաշնային տարածքում այս կիրակի տեղի ուեցած խորհրդարանական ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն առաջ է անցել Մերկելի ղեկավարած քաղաքական ուժից։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը զբաղեցրել է 3–րդ տեղը:

Երեք տարի առաջ ստեղծված «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստացել է ձայների 21%–ը` հայտնվելով 2–րդ տեղում։ Առաջատարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է՝ ձայների 30.5%–ով: Իսկ Մերկելի կուսակցությունը ստացել է 19% ձայն:

Հիշեցնենք, որ այս ընտրությունների արդյունքները փորձագետներն անվանում էին «քաղաքական փոքրիկ երկրաշարժ»։

Այդ տարածաշրջանում Մերկելին բացասական են վերաբերվում, թեև 1990թ. հենց Մեքլենբուրգ–Առաջավոր Պոմերանիայի շնորհիվ նա հայտնվեց Բունդեսթագում։ Այժմ, մասնավորապես, բողոքում են փախստականների նկատմամբ Մերկելի քաղաքականությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը