Գործող իշխանության ուզածն էլ հե՛նց դա է, որ դուք իրար ամիսներով շան ծեծ տաք
Ամեն անգամ նախընտրական փուլի մեկնարկից առաջ հայը կորցնում է հիշողությունը: Թուր ու թվանք առած սկսում են միմյանց հոշոտել, գաղափարական փայտե ձին հեծած՝ իրար սիրտ են թրատում: Անպատվում եւ անգամ թքում են իրար վրա՝ վասն սեփական առաջնորդի... Բռունցքներ են թափահարում օդում՝ է՛լ հեր ու մեր, է՛լ քաչալ շուն, է՛լ քրչոտ փիսո... Վիճում ու քացի են տալիս, հայհոյում ու միմյանց մռութ են ջարդում՝ ապացուցելու համար, որ ամենաամենաամենաազնիվն ու երկրի ճակատագրով մտահոգ ուժը հե՛նց իրենց կուսակցությունն է: Ու չի հայտնվում մեկը, որ սրանց ասի՝ կենտրոնացե՛ք հայեր, գործող իշխանության ուզածն էլ հե՛նց դա է, որ դուք իրար ամիսներով շան ծեծ տաք: Մինչ դուք գաղափարական բանակռվի մեջ ձեր քիթմռութն արյունլվիկ եք անում, գործող իշխանությունն ու նրա ղեկավարը դրստում են սեփական վերարտադրության հարցը: Ուրեմն՝ իրար միս ուտելու փոխարեն ձեր եռանդն ուղղեք այդ վերարտադրությունը կանխելու գործին: Թե՞ կարծում եք ՀՀԿ-ն ընտրություններին չի մասնակցում: Լա՛վ, գլխավոր թիրախը թողած՝ զմիմյանս «բոքսելը» ո՞րն է...
Գործող իշխանության ուզածն էլ հե՛նց դա է, որ դուք իրար ամիսներով շան ծեծ տաք
Ամեն անգամ նախընտրական փուլի մեկնարկից առաջ հայը կորցնում է հիշողությունը:
Թուր ու թվանք առած սկսում են միմյանց հոշոտել, գաղափարական փայտե ձին հեծած՝ իրար սիրտ են թրատում:
Անպատվում եւ անգամ թքում են իրար վրա՝ վասն սեփական առաջնորդի...
Բռունցքներ են թափահարում օդում՝ է՛լ հեր ու մեր, է՛լ քաչալ շուն, է՛լ քրչոտ փիսո...
Վիճում ու քացի են տալիս, հայհոյում ու միմյանց մռութ են ջարդում՝ ապացուցելու համար, որ ամենաամենաամենաազնիվն ու երկրի ճակատագրով մտահոգ ուժը հե՛նց իրենց կուսակցությունն է:
Ու չի հայտնվում մեկը, որ սրանց ասի՝ կենտրոնացե՛ք հայեր, գործող իշխանության ուզածն էլ հե՛նց դա է, որ դուք իրար ամիսներով շան ծեծ տաք:
Մինչ դուք գաղափարական բանակռվի մեջ ձեր քիթմռութն արյունլվիկ եք անում, գործող իշխանությունն ու նրա ղեկավարը դրստում են սեփական վերարտադրության հարցը:
Ուրեմն՝ իրար միս ուտելու փոխարեն ձեր եռանդն ուղղեք այդ վերարտադրությունը կանխելու գործին:
Թե՞ կարծում եք ՀՀԿ-ն ընտրություններին չի մասնակցում:
Լա՛վ, գլխավոր թիրախը թողած՝ զմիմյանս «բոքսելը» ո՞րն է...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից