Քաղաքական

04.09.2016 21:47


Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետը

Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետը

Սեպտեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Այցի շրջանակում նախատեսվում են Վրաստանի վարչապետի հանդիպումները Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի հետ:

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս խորագրի վերջին նյութերը