Քոչարյանը հարցազրույցի միջոցով մարտահրավեր է նետել անձամբ Սերժ Սարգսյանին
Լավ, մի երկու խոսք էլ ես ասեմ Քոչարյանի հարցազրույցի մասին: Եթե ձեզ թվում է, որ Քոչարյանը հարցազրույցի միջոցով ժողովրդին էր դիմել, խորապես սխալվում եք և դրանից էլ անում եք սխալ եզրակացություններ: Քոչարյանը գործող համակարգի նախկին նախագահն է և գործող համակարգի համար Սերժ Սարգսյանի ներկա այլընտրանքը: Նորից եմ կրկնում` ոչ թե ձեզ համար է այլընտրանք, այլ գործող համակարգի համար, և իր խոսքը այդ մի քանի հազար մարդկանց էր ուղղված, և նրանց համար դա կարևոր էր: Դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է, որ Քոչարյանը հարցազրույցի միջոցով մարտահրավեր է նետել անձամբ Սերժ Սարգսյանին հենց այն տիրույթում, որը նրա հենարանն է, և այդ առումով այդ հարցազրույցը կարևոր է, որովհետև այն կարող է փշրել այն աթոռը, որի վրա նստած է Սերժ Սարգսյանը, այսինքն՝ ջարդել համակարգին ներգրավված խմբավորումների միասնությունը: Եվ դա լավ է հասկանում Սերժ Սարգսյանը, և մամուլում առաջացած հիստերիան հենց դա է վկայում: Պարզ ասած՝ սա իրենց բազառն է, մեր խնդիրներն այլ հարթության մեջ են գտնվում: Սակայն ինձ համար անհասկանալի է, թե ինչու են հիստերիայի մեջ ընկել այն անձինք, որոնք համակարգից դուրս են գտնվում: Երևի դրանով ցանկանում են ամրապնդել Սերժ Սարգսյանի աթոռը` կամա, թե ակամա: Այ սա շատ հետաքրքիր հարց է, որն արժե քննարկել, թե ով է կամա, իսկ ով է ակամա այդ գործին լծվել:
Քոչարյանը հարցազրույցի միջոցով մարտահրավեր է նետել անձամբ Սերժ Սարգսյանին
Լավ, մի երկու խոսք էլ ես ասեմ Քոչարյանի հարցազրույցի մասին:
Եթե ձեզ թվում է, որ Քոչարյանը հարցազրույցի միջոցով ժողովրդին էր դիմել, խորապես սխալվում եք և դրանից էլ անում եք սխալ եզրակացություններ:
Քոչարյանը գործող համակարգի նախկին նախագահն է և գործող համակարգի համար Սերժ Սարգսյանի ներկա այլընտրանքը: Նորից եմ կրկնում` ոչ թե ձեզ համար է այլընտրանք, այլ գործող համակարգի համար, և իր խոսքը այդ մի քանի հազար մարդկանց էր ուղղված, և նրանց համար դա կարևոր էր:
Դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է, որ Քոչարյանը հարցազրույցի միջոցով մարտահրավեր է նետել անձամբ Սերժ Սարգսյանին հենց այն տիրույթում, որը նրա հենարանն է, և այդ առումով այդ հարցազրույցը կարևոր է, որովհետև այն կարող է փշրել այն աթոռը, որի վրա նստած է Սերժ Սարգսյանը, այսինքն՝ ջարդել համակարգին ներգրավված խմբավորումների միասնությունը:
Եվ դա լավ է հասկանում Սերժ Սարգսյանը, և մամուլում առաջացած հիստերիան հենց դա է վկայում:
Պարզ ասած՝ սա իրենց բազառն է, մեր խնդիրներն այլ հարթության մեջ են գտնվում:
Սակայն ինձ համար անհասկանալի է, թե ինչու են հիստերիայի մեջ ընկել այն անձինք, որոնք համակարգից դուրս են գտնվում: Երևի դրանով ցանկանում են ամրապնդել Սերժ Սարգսյանի աթոռը` կամա, թե ակամա:
Այ սա շատ հետաքրքիր հարց է, որն արժե քննարկել, թե ով է կամա, իսկ ով է ակամա այդ գործին լծվել:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից